Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատուհասի ողբն անդադար. Լևոն Զուրաբյան

08/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԱՏՈւՀԱՍԻ ՈՂԲՆ ԱՆԴԱԴԱՐ

Նիկոլ Փաշինյանի մանիակալ սեևեռումը` երեք նախագահների հետ բանավեճի գաղափարի վրա պետք է ինչ-որ բացատրություն ունենա: Չէ՞ որ այսօր նա արդեն երկրորդ անգամ բարձրացնում է այդ հարցը Ֆեյսբուքում, իսկ վերջին կես տարվա ընթացքում նա երևի երեսուն անգամ արդեն այս հարցով դիմել է նախագահներին, մի դեպքում անգամ առաջարկելով այդ բանավեճը կազմակերպել ԱԱԾ-ի կալանավայրի իր ժամանակին նստած բանտախցում:

Համաձայնեք, որ ինչ-որ հիվանդագին բան կա այս ամենում : Չէ՞ որ չկա աշխարհում հիմա և չի եղել երբևէ անցյալում մի ղեկավար, որը հետաքրքրված լիներ հանրային բանավեճ ունենալ իրենից առաջ կառավարած ղեկավարների հետ: Թրամփը երբեք չի կանչի բանավեճի Օբամային կամ Բայդենին, Սթայմերը չի բանավիճի Սունակի կամ Քամերոնի հետ, Մակրոնը չի հրավիրի բանավեճի Սարկոզիին կամ Օլանդին:

Նիկոլի այս հիվանդագին մտասեևեռման պատճառը մեկն է: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ 2019-2020 թվականներին` մերժելով բանակցությունները Մինսկի խմբի խաղաղության պլանների շուրջ և Հայաստանը ներքաշելով կործանարար պատերազմի մեջ: Նա լավ գիտի, որ մեր զինվորների արյունը, Հայաստանի աղետալի թուլացումը և համազգային նվաստացումը իր խղճի վրա է:

2019 թվականի խաղաղության պլանների և Նիկոլի կողմից դրանց մերժման բացահայտումը սարսափեցնում է նրան: Բանավեճի մասին սևեռուն այս խոսակցությունը կոչված է շեղելու հանրային խոսակցությունը իր մեղքերի բացահայտումից:

Այս է, ուրիշ բան փնտրել պետք չէ: Ամեն անգամ, երբ նրա մոտ սկսում է նախագահների հետ բանավեճի ձգտման նոպան, իմացե’ք, որ նա նորից ընկել է տվայտանքների և սարսափի մեջ այն մտքից, որ մի օր եղելությունը բացվելու է, բոլոր փաստաթղթերը հրապարակվելու են և պատմությունը իր ծանր դատաստանն է տեսնելու Հայոց պատմության ամենաձախողակ և փոքրոգի ղեկավարներից մեկի` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ահա թե ինչու´ նա փորձում է վիճել` ոչ թե նախկին նախագահների, այլ` պատմության հետ:

Եվ, այո, Նիկո՛լ, Տեր-Պետրոսյանը միշտ կմնա պատմության մեջ որպես հաղթանակած նախագահ, իսկ դու` որպես ողորմելի մի ձախողակ:

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ-ն հաստատել է պատահարի լուրը

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը և Միքայել Աջապահյանը ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ են. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը և Միքայել Աջապահյանը ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ են. Էդմոն Մարուքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական