Պայքարի ենք դուրս եկել, որպեսզի Նիկոլը և Ալիևը չորոշեն մեր պետության ճակատագիրը․ Իշխան Սաղաթելյան

21

Այս պայքարի նպատակը կանխելն է Ալիևի և Նիկոլի համաձայնեցրած պրոցեսը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում հրապարակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ակնհայտ է, որ Ալիևը շատ անհանգստացած է՝ այդ մասին արդեն հրապարակային հայտարարում է, ու դա շատ բնական է․ մենք պայքարի ենք դուրս եկել, որպեսզի Նիկոլը և Ալիևը չորոշեն մեր ժողովրդի, մեր պետության ճակատագիրը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ակնհայտ է, որ ժողովրդի ստված զանգված ոտքի է կանգնել, ակնհայտ է, որ նա՝ երկիրը զիջումների տանելու մանդատ չունի, առաջին օրերին մեր գլխավոր խնդիրն է՝ մարդկանց վերջնականապես իջեցնել փողոց և հարցերը լուծել․ էդ որ անենք՝ կկանխենք երկիրը հանձնելու պրոցեսը։

Արտաքին ազդակները նշանակություն ունենում են, բայց ժողովուրդն է որոշում՝ ով պետք է լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը։

«Այսինքն, մենք ենք մեր ճակատագրի տերը․ հասկանալի է, արտաքին ազդակները, մնացածը, բայց մեր ժողովուրդը պետք է որոշի ու մենք գնում ու այդպես էլ լինում է հիմա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։Նա հայտարարեց նաև, որ Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է՝ ուրիշ բան չկա խոսելու։

Սաղաթելյանը խոսեց նաև այն մասին, որ օլիգարխների և Նիկոլի շրջանակի խմբակները ոստիկանական հագուստով կատարում են նրա հանձնարարությունները։Ինչպես նաև նկատեց՝ էդ «դուխով գլխարկներին» ես ի՞նչ պատասխանեմ՝ տնից դուրս չեն գալիս, պադվալներում ման են գալիս։