Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ ուզում բարձրաձայնել՝ կվնասեմ իմ հոգեւորականներին. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում փակված հոգեւորականների մասին

20/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմ ուզում բարձրաձայնել, այդպիսով ավելի պիտի վնասեմ իմ հոգեւորականներին: Ավելի ճիշտ կլինի ներքին կարգով նրանց հետ կապը պահեմ, կարողանամ սնունդով ապահովել, եղածն էլ չփչացնեմ, լուռ անեմ, որովհետեւ բարձրաձայնելով՝ ավելի ենք վնասելու նրանց. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ խոսելով Դադիվանքում ծառայող հոգեւորականների վիճակից:

Նշենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Դադիվանքի հայ հոգեւորականները 6 ամիս է, ինչ փակված են այնտեղ: Մեկնաբանելով Բագրատ Սրբազանի այս հայտարարությունը՝ Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Շրջափակում է անշուշտ: Մեր հոգեւորականները Դադիվանքում փոքր օղակն են, մի քիչ մեծ օղակը՝ խաղաղապահներն են, ավելի մեծ օղակը՝ ադրբեջանցիներն են: Բայց այս մասին նախընտրում եմ շատ չխոսել: Մենք աշխատում ենք, մեր գործը կատարում ենք, եթե պիտի ամեն տեղից գոչենք, աղաղակենք, նրանք էլ լուռ չեն մնա, կարող են ասել՝ «Մեր տարածքում եք, դուրս եկեք մեր տարածքից»: Ավելի լավ է լուռ աշխատենք»:Դադիվանքի հոգեւորականների փակված լինելը Սրբազանը մեկնաբանեց նաեւ հոգեւոր տեսանկյունից, նշելով, որ ուխտավորներն այլեւս Դադիվանք չեն գնում:

«Գործող վանքի գործունեությունը պայմանավորված է հավատացյալների ներկայությամբ: Եթե հավատացյալների ներկայությունը չկա, հոգեւորականները հոգեւոր իմաստով էլ են շրջափակված, քանի որ չեն կարողանում իրենց օրհնությունը տալ: Հոգեւորականի համար ամենակարեւորն այն է, երբ նա թեքվում է՝ խաղաղություն փոխանցելու: Եթե եկեղեցին դատարկ է լինում՝ հոգեւորականի օրհնությունն օդում կախված է մնում, չի հասնում հավատացյալներին»,-ասաց նա:Վրթանես սրբազանին հիշեցրինք, որ նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգեւորականները, եւ ամեն կիրակի հայ ուխտավորները հնարավորություն են ունենալու այցելել եկեղեցի՝ մասնակցելու պատարագներին։ Սկզբնական շրջանում Դադիվանքը ուխտավորների պակաս չուներ, այցելուների մեծաթիվ հոսք էր գալիս եկեղեցի, սակայն մայիս ամսից թշնամին արգելել է նրանց մուտքը՝ առանց որեւէ բացատրության:

Սրբազանի խոսքով՝ սկզբանական շրջանում համավարակը, ապա սողանքների հետեւանքով ճանապարհների փուզումն են պատճառ դարձրել, հետո հարցը տեղափոխել են քաղաքական դաշտ:«Ասում են՝ հարցը լուծվում է վերեւներում, մենք զինվորական ենք, չենք կարող հարցին լիարժեք պատասխանել: Ծանրակշիռ պատճառներ էին բերում, որոնց պատասխանը իրենք չունեին, մենք էլ չէինք կարող ճշտել: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նորից վերականգնվեն ուխտագնացությունները դեպի Դադիվանք»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը:

Լիանա Սարգսյան

Ամբողջական նյութը՝ հաջորդիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները հայտնել են, թե ինչու շարժման առաջնորդը չի ներկայանում հանրությանը

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների․ Ստոլտենբերգ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների․ Ստոլտենբերգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական