Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չարժեզրկել նրանց արյունը. Հակոբ Ավետյան

13/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ  անդրադարձավ  գործող  իշխանության ՝ տարբեր ոլորտներում ունեցած  ձախողումներին։

Մասնավորապես, խոսելով գյուղատնտեսության ոլորտից, սահմանամերձ համայնքի ներկայացուցիչը պնդեց՝ կարծես դիտավորությամբ, պատերազմական այս իրավիճակում սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսությունն անտես են։

«Մինչ այս, ամեն տարի լինում էր պետության կողմից սուբսիդավորում։ Գյուղացիները կարողանում էին իրենց վար ու ցանքով զբաղվել։ Բայց այս տարի բացառապես ոչ մի օգնություն չեղավ։ Դա տանում է նրան, որ մարդիկ կարող են հրաժարվել գյուղատնտեսությունից, իսկ դրանից առաջացող հետևանքը լինելու է սահմանամերձ բնակավայրերը լքելը»,- ասաց նախկին համայնքապետը։

Ավետյանի խոսքով՝ ունենալով  44-օրյա պատերազմի ընթացքում այդքան զոհեր, պետք է լինել պահանջատեր ՝ թույլ չտալով, որ արժեզրկվի նրանց թափած արյունը։

«Այստեղ ներկա են սևազգեստ մայրերը։ Նրանք արդեն կորցրել են ամենաթանկը՝ հանուն հայրենիքի։ Նրանք այստեղ են, որ թույլ չտան մյուս մայրերն էլ արժանանան նույն ճակատագրին»։

Նա նշեց, որ պատերազմից հետո, լինելով Գեղամասար համայնքի ղեկավար, միշտ ունեցել է իր հստակ դիրքորոշումը և չի եղել այս իշխանությունների կամակատարը։

«Ունեցել ենք համայնքի ղեկավարներ, որոնք հետապնդումների ենթարկվեցին և ազատազրկվեցին։ Ես ողջունում եմ իրենց հայրենասիրությունը»,- ասաց Ավետյանն ու դիմեց այլ համայնքի ղեկավարներին․

«Համայնքի ղեկավարների այս շարժմանը միանալը կարող է մեծ հաջողություն բերել, իսկ չեզոք դիրք գրավելը մեր երկրի նկատմամբ հարգալից չէ։ Ես ինձ ոչ մեկից ուժեղ կամ առավել չեմ համարում, բայց կոչ եմ անում բոլորով համախմբվել»։

Նա նշեց, որ չի կարելի վստահել այս իշխանությանը, որը դարձել է Թուրքիայի կամակատարը։

«Ես չեմ վախենում ազատ արտահայտվելուց։

Գերդասում եմ լինել ազատազրկված, քան գլուխ կախեմ և ամբողջ կյաանքում դատապարտվեմ անարժանապատվության»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գալիս է ամենավճռական պահը.Արամ Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական