Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որտե՞ղ են Կենտրոնական բանկի՝ Շուշիում պահված փողերը

22/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի և Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետևանքով Արցախի Հանրապետության շուրջ 80% տարածքները հանձնելու գործընթացում կան բազմաթիվ մութ դրվագներ։ Դրանցից ամենաառեղծվածայինը, թերևս, Շուշի քաղաքի հանձնումն է թշնամուն։ Ռազմական փորձագետների համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր անառիկ քաղաքը ընկնել, իսկ հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե ե՞րբ Շուշիի համար մարտերն ավարտվեցին, ի՞նչ հանգամանքներում, արդո՞ք Շուշին գրավվեց, թե՞ «դժգույն ու դժբախտ» քաղաքը պարզապես հանձնվեց։ Մութ դրվագներից մեկն էլ «Իսկանդեր» հրթիռային համալիրի կիրառումն է Շուշիում, որն ըստ չհերքված տեղեկությունների՝ կիրառվել է հենց հայկական կողմից։

Շուշիի հանձնման մութ դրվագներից մեկին ավելանում է ևս մեկը։ AntiFake.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ կենտրոնական բանկի Շուշիի այսպես կոչված մասնաճյուղում պահվող դրամը սեփականաշնորհել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դրամը քաղաքից դուրս բերվելուց հետո է հայկական կողմը «Իսկանդեր» կիրառել քաղաքի վրա, իսկ փողերի համար հայտարարվել է, որ դրանք վառվել ու ոչնչացել են պայթյունների հետևանքով։  

Ասվածը հիմնավորվում է Շուշիի համար թեժ մարտերի ընթացքում նոյեմբերի 7-ին քաղաքի մատույցներում նկատվող բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաների առկայությամբ, որոնք, ըստ մեր տեղեկությունների՝ «ՀայԷկոնոմ Բանկ»-ին սպասարկող մեքենաներն են։ Նման կադրեր է ֆիքսել Anna News Agency-ին «Последний бой за Шуши» ֆիլմում։ Իսկ «Իսկանդեր»-ը, ըստ մամուլի հրապարակումների, Շուշիում կիրառվել է դրա հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ի առավոտյան։

Ստորև լուսանկարներում՝ նոյեմբերի 7-ին ինկասացիոն ավտոմեքենաները Շուշիի մատույցներում.

Պատերազմն ու Արցախի հանձնումը օդից կախված բազմաթիվ հարցեր են առաջացրել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին «վաճառելը»։ Վերը նկարագրվածը հաշվի առնելով և համադրելով բոլոր փաստական հանգամանքները Շուշիում պահվող փողերը Նիկոլ Փաշինյանի կողմից յուրացվելու հանգամանքը միանգամայն իրատեսական է, բայց ինչպես անկնկալում ենք, չի ստանա որևէ արձագանք և կբացահայտվի միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու և համապատասխան իրավական գործընթացների արդյունքում։

Աղբյուր՝ AntiFake.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերքում. Տավուշի երկու գյուղերը չեն անցնում Ադրբեջանին

Հաջորդ գրառումը

«Փաշինյանը տապալել է ողջ երկիրը»․Վազգեն Մանուկյանի հարցազրույցը «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» օրաթերթին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. Տաթևիկ Հայրապետյան

05/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի. Հայկ Դեմոյան

04/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ». Սուրեն Սուրենյանց

04/12/2025
OLYMPUS DIGITAL CAMERA
Նորություններ

Կարո՞ղ է ես վարչապետի ենթական եմ, ես քահանա եմ, Հայրապետը մնում է Հայրապետ. Տեր Ռուբեն. ԱԱԾ-ն այցելել է այն եկեղեցի, որտեղ Փաշինյանն է գնալու պատարագի

04/12/2025
Հաջորդ գրառումը

«Փաշինյանը տապալել է ողջ երկիրը»․Վազգեն Մանուկյանի հարցազրույցը «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» օրաթերթին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական