Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքեր ընտրել են այս իշխանությանը, հանցակից են կատարվածին․ Լարիսա Ալավերդյան

09/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմ հավատում ընտրությունների արդյունքներին, այն թվերին, որ հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մի քանի անգամ խոսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ վարպետ Մուկուչյանի մասին, հիմա ուզում եմ ուղղում մտցնել․ պարտադիր չէ, որ նա այդ թվերը նկարի, բավական է, որ հաստատի, հետո արդարանա, թե այդպիսի թվեր են տվել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։

Նա շեշտեց՝ կոպիտ խախտումներ են եղել ընտրության օրը։ «Ամենակարեւոր եւ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ժողովրդավար պետություն հռչակված Հայաստանի ղեկավարը ընտրարշավի ժամանակ, ժապավենով կապած մուրճը ձեռքին, շրջում էր ու սպառնում մարդկանց։ Իսկ սա բավական էր, որ միջազգային հանրությունը կոշտ արձագանքեր։ Այս իշխանություններն իրականացնում են ամենապղտոր աշխարհաքաղաքական կենտրոնների ցանկությունը՝ Հայաստանը տեսնել որպես Ադրբեջանի բուֆերային պետություն»,- նշեց Ալավերդյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի վարած քաղաքականությունը պարզ ու շիտակ ապագա չի ներշնչում, հետեւաբար՝ մեզ սպասում են ծանրագույն ժամանակներ։ «Աղանդավորներն անկեղծ գնացել եւ ընտրել են այդ անձին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ եկեղեցու հարցն է, թե մեզ որտեղի՞ց այդքան մեծ թվով աղանդավորներ։ Այդուհանդերձ, պատասխանատու են նաեւ այն անձինք, որոնք չգնացին ընտրության՝ բնակչության գրեթե կեսը։ Ընտրություններին չմասնակցած անձինք ցանկացել են իրենց հեռու պահել այս թոհուբոհից, ընդհարումներից։ Նրանց չմասնակցելը հավասարազոր է հանցագործության»,- ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը զոհ դարձավ այս մանիպուլյատիվ, ստի վրա կառուցված իշխանությանը։ «Այս առումով՝ մեր ժողովուրդը եւ պետությունը ապրում են վերին աստիճանի բախտորոշ ժամանակներ»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Լ․Ս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հադրութի շրջանում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 զինծառայողի դի

Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանը միջնորդեց Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ դատավարությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08/05/2026
Նորություններ

Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է. սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է. Փաշինյանի քարոզարշավի մեկնարկը Սիսիանում խիստ սակավամարդ էր

08/05/2026
Նորություններ

Պուտինը Մեծ Հայրենականի Հաղթանակի 81-ամյակի առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանը միջնորդեց Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ դատավարությանը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական