Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորվեգիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է ՀՀ–ի ժողովրդավարական ուղուն

31/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին կարևորել է Հայաստանի բռնած ժողովրդավարության ուղին՝ շատ բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում: Ղարահխանին նման դիրքորոշում հայտնեց Հայաստան այցի շրջանակում «Արմենպրես»-ի հետ զրույցում:  

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական հարևաններ ունի, բայց այն միակ երկիրն է, որն իսկապես ցանկանում է առաջ գնալ ժողովրդավարությամբ, հակակոռուպցիոն և ճիշտ արժեքներով: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել՝ կիսվելով նրանով, թե ինչպես է մեր երկիրը կառուցվել այդ արժեքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության հնարավոր ուղղություններին:  

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորության մասին: Ղարահխանին ընդգծեց՝ Նորվեգիան նավթի և գազի առումով կարևոր երկիր է, բայց նաև ցանկանում է ապագայում ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում։ 

Ղարահխանին շեշտեց՝ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց կիսում է նույն արժեքները, ինչ ԵՄ-ն։  

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հետ կապված որոշակի գործընթացներին ու ակնկալիքներին՝ նա դա դրական գնահատեց:

«Եթե ուզում եք լինել ԵՄ անդամ, պետք է աշխատեք։ Պետք է աշխատեք՝ հավաստիանալու, որ ձեր երկիրը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը: 

Նորդիկ–Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակները, փոխխոսնակները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ վարչապետի ու նախագահի հետ: Նրա խոսքով՝ իր գործընկերները, որոնք ԵՄ անդամ են, Հայաստանի ԱԺ նախագահին իրենց աջակցությունն են հայտնել առ այն, որ կանեն ամեն ինչ՝ խթանելու գործընթացը Հայաստանի բռնած ճանապարհին: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այս գործընթացում միջազգային հանրության հնարավոր անելիքների ու դերակատարության վերաբերյալ հարցին՝ Նորվեգիայի խորհրդարանի նախագահն ասաց. «Ձեր ուղին դեպի եվրատլանտյան լուծում կախված է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններից: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի՝ հասնելու խաղաղության»:

Նա ընդգծեց խաղաղության վերաբերյալ համաձայնության հասնելու կարևորությունը: 

Ղարահխանին նկատեց՝ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գնալով քչանում է, և ժողովրդավարական երկրները, ինչպիսին Հայաստանն ու Նորվեգիան են, պետք է աջակցեն միմյանց: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրային Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանություններին քննադատել․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան հաստատել է, որ կործանված ինքնաթիռում մարզիկներ և մարզիչներ են եղել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան հաստատել է, որ կործանված ինքնաթիռում մարզիկներ և մարզիչներ են եղել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական