Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է, որ 2026 թվականին իրենց նախարարությանը պետբյուջեից 102,6 միլիարդ դրամ է հատկացվել, 2025-ի համեմատ՝ 2,4 միլիարդ դրամով պակաս։
Ընթացիկ ծախսերի համար հատկացվելու է 101,4 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերին՝ 1,2 միլիարդ դրամ։
102,6 միլիարդ դրամից սոցիալական բնույթի ու գնում չհանդիսացող ծախսերը կազմելու են 89,4 միլիրադ դրամ, որից աշխատավարձերին կգնա 79,3 միլիրադը, գնումնեևրին՝ 13,3 միլիարդ դրամ։
Ընթացիկ ծախսերում 2,3 միլիարդ դրամի ավելացումը կապված է ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների ավելացմամբ։
Շենք-շինությունների կառուցմանը կհատկացվի 700 միլիոն դրամ։





