Երկու ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ բազմաթիվ ժամեր թռիչքներ են կատարել Ռուսաստանի սեւծովյան սահմանների մոտ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով դրանց հաղորդիչների ազդանշաններով հետեւող արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիթորինգի տվյալները:
«Նրանց վկայությամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որը թռիչք է կատարել Հունաստանի Կրետե կղզու Սոուդա ծովային ավիաբազայից, շուրջ երեք ժամ առաքելություններ է իրականացրել Ղրիմի ափին եւ Կրասնոդարի երկրամասում: Երկուշաբթի, նրան հետեւելով, Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելլա ավիաբազայից դեպի Սեւ ծովի ափին Ռուսաստանի սահմաններ է թռել ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը: Սկզբնապես այն նավարկել է Ղրիմից, ներառյալ Սեւաստոպոլից հարավ-արեւմուտք, այնուհետեւ թռիչքներ է իրականացրել թերակղզու հարավի, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի երկայնքով՝ Նովոռոսիյսկի մարզում: Նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը նույնպես հետախուզություն է իրականացրել Սեւ ծովի ռուսական սահմանների մոտ: Բացի այդ, մայիսի 1-ին գրանցվել են Ղrրիմի, Կրասնոդարի երկրամասի ծովային սահմանների երկայնքով ԱՄՆ ռազմաօդային ուժերի միանգամից երկու RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչու թռչող սարքերի, այնուհետեւ Ուկրաինայի օդային տարածք թռիչքից հետո Դոնբասի սահմանի երկայնքով բազմաթիվ ժամեր տեւող թռիչքներ: Այդ օրը ներգրավված անօդաչու թռչող սարքերից մեկն օդ է բարձրացել Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայից, իսկ մյուսը՝ ԱՄԷ-ի ավիաբազայից»,- նշում է թերթը: