Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցներն արտացոլված են ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված ՀՀ գանգատում

04/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում (https://bit.ly/3zAE5Es) օգտագործված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։Մարդու իրավունքների պաշտպանի փակ զեկույցներից ևս մեջբերումներ են պարունակում գանգատում, իսկ այդ փակ զեկույցները հասանելի են դատարանին դիմումին կցված տարբերակով։

Գանգատն ունի առանձին մասեր, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին։ Այստեղ հղումներ կան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցին (https://bit.ly/3ER4Nwd), որում ցույց է տրված կոնկրետ ապացույցներով Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հարցում։Գերիներին ու քաղաքացիական անձանց իրավունքներին առնչվող հատվածում առկա է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին ևս մեկ հղում, որտեղ մանրամասն ներկայացվում է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում (https://bit.ly/3zBMUh7):

Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Հայաստանի գանգատում մանրամասն շարադրված է Ադրբեջանում հայատյացությունը, իսկ որպես ապացույց ներկայացված է նաև Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած համատեղ արտահերթ զեկույցը (https://bit.ly/2W9RpBU)։ Այն հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:

Գանգատում Ադրբեջանի ոճրագործությունների և էթնիկ զտումների քաղաքականության ապացուցման մասում օգտագործված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ փակ զեկույցները, որոնք վերաբերում են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանություններին ու վայրագություններին։2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ևս արտացոլված է գանգատում (hայերեն՝ https://bit.ly/3udNDnW, անգլերեն՝ https://bit.ly/39RzTpz)։

Գանգատում առանձին տեղ է հատկացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Այս բաժնում ևս հղում է կատարված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստագրած տեսանյութին (https://bit.ly/3o1P9s6), որը վերաբերում է Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին ցինիզմով անարգելուն ու վանդալիզմի ենթարկելուն։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այս դեպքը թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Ադրբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է որ այդ գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը նրանց վզից է կախվելու. Ռոբերտ Քոչարյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ինչո՞ւ չթիրախավորեց նախագահականի շենքն այն դեպքում, երբ Ստեփանակերտը դաժանորեն հրթիռակոծվում էր. Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ինչո՞ւ չթիրախավորեց նախագահականի շենքն այն դեպքում, երբ Ստեփանակերտը դաժանորեն հրթիռակոծվում էր. Քոչարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական