Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեդիա պաշտպանը» դատապարտում է լրագրողի նկատմամբ՝ արցախցի պատգամավորի եղբոր հարձակումը

12/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախից լրագրող Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում հայտնել է,  որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումն, ըստ նրա, եղել է ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել Մարատ Եգանյանի կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։

Լրագրողը «Դեսերտիրներ» խմբի մոդերատորն է, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, որոնք պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաեւ պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո, զանգել են լրագրողին: «Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,- «Մեդիա պաշտպան»–ի  հետ զրույցում ասել է Մարատը։ Նրա խոսքով՝ ինքն ու Տիգրան Հարությունյանը հանդիպել են, որի ժամանակ Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։ Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, որն արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը: «Ինձ հերթական զանգը եկավ, եւ միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո, իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմել է Եգանյանը։ Լրագրողի խոսքով, նա կրկին վերադարձել է  ու քարեր է նետել տան ուղղությամբ։ «Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշել է լրագրողը։

Միջադեպից հետո Մարատը գրառում է կատրել,  այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվում են։ «Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա եւ հետո՝ նաեւ իմ։ Ես վնասվածքներ ստացա, հեռախոսս վնասվեց», – նշել է Մարատը։

Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլեւս չի կրկնվի։ Ըստ լրագրողի՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն․ «Մինչեւ հիմա քրեական գործ հարուցված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտել է  լրագողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է բացառվեն։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ Նախաձեռնությունը ԱՀ ոստիկանությունից պահանջել է  այս դեպքը չկոծկել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։

«Մեդիա պաշտպան»–ն իր աջակցությունն է հայտնել Մարատ Եգանյանին եւ պատրաստ է ներպետական եւ միջազգային օրենքներից բխող թույլատրելի միջոցներով սատարել լրագրողին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանցիները զանգվածաբար հրաժարվում են Թուրքիա մեկնելուց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

05/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանցիները զանգվածաբար հրաժարվում են Թուրքիա մեկնելուց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական