Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռը կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները

23/01/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ, գրում է «Հետքը»։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Համաձայն դրա՝ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ և այլն։

Արամ Ասատրյանը չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունը։ Նա շարունակում է պատարագներ մատուցել Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում։

Արամ Ասատրյանն այն քահանաներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին «բարենորոգելու» նախաձեռնությանը։ Նա հրաժարվում է հանձնել օգտագործման իրավունքով եկեղեցուց ստացած բնակարանի բանալիները, ինչն էլ հայցադիմումի հիմք է հանդիսացել։

Բնակարանը հանձնելու գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, իսկ եկեղեցու բանալիները հանձնելու գործը՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։ Երկու գործերով էլ վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղի որևէ կանոն չի փոխվում նախագծով, ընդամենը հստակեցվում է գործող կանոնը. Ջուլհակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին

Հաջորդ գրառումը

Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական