Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:
«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: