Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատժի կրկնապատկումը

Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:

Հիմա պատկերացրեք իմ դեմ դատական հայց է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը (վերջին երկուսը դեռ հայտարարել են, որ դիմելու են դատարան): ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար: Ոնց հասկացա, ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել, որ չխեսեմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վայրագորեն ավերելու ու վանդալիզմի ենթարկելու, անորակ ու խոտան դասագրքեր տպագրելու ու բազում կոռուպցիոն դրվագների մասին, որտեղ ներքաշված է և նախարարը, և նախարարությունը:

Հիմա սրանց ո՞նց բացատրեմ, որ իրենց գրությունները լավագույն դեպքում կարող եմ օգտագործել որպես սևագիր թուղթ, իսկ ես իմ հերթին խնայելով բնությունը, չեմ պատրաստվում որևէ կերպ արձագանքել գործող իշխանությունների կողմից պատանդի կարգավիճակում պահվող դատարանների ու դատավորների գրություններին: Այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանզի ՀՀ-ում, ինչպես ասվել է, չկա որևէ դատավոր, ով կհակադրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին ու նախարարություններին:

Ես ընդամենը կշարունակեմ զբաղվել իմ հիմնական գործերով ու հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար շատ մոտ ապագայում պատժի ու հատուցման կրկնապատկման մասին:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չկայացածները. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

1-10-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էի. ծնողներս մեզ դաստիարակել են ավանդական արժեքներով. Սամվել Կարապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե մանիպուլյացիա, այլ իրականության հսկայական շերտի ժխտում. Վահե Դավթյան

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական