Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքական դաշտը և ժողովրդական ընդդիմութեան պայքարի յաջորդ փուլը

09/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ճակատը յստակօրէն դիրքորոշուեցաւ ընդդէմ արտահերթ ընտրութիւններու, յստակ է, որ իշխանութիւնը հանրութեան պիտի ներկայանայ «նոր լիազօրութիւններ»ով։ Իշխանութեան կողմէ միամտութիւն պիտի ըլլար յամառիլ արտահերթ ընտրութիւններու իր առաջարկին վրայ։ Ինք հիմա վերալիազօրուած կառավարութիւն է և վե՛րջ։

Իրականութեան մէջ, ներկայ իշխանութիւնը կառավարութիւն է բոլորովին այլ պատճառով։ Պատերազմը — մեզի բերած իր ամօթալի պարտութեամբ և անոր հետևող Նոյեմբեր 9-ի ամօթալի համաձայնագրով — պատճառ դարձած է, որ ՀՀ ներքին քաղաքական դաշտը լայն չափերով անհետանայ։ Քաղաքական դաշտին մէկ մեծ շերտը ինկած է ինքնաբարոյալքումի և կրաւորականութեան և հետևաբար՝ քաղաքական զգայազրկութեան (political apathy) վիհը, որմէ ինքնաբերաբար կ՚օգտուի ներկայ իշխանութիւնը։ Որևէ ամբոխահաճ (populist) իշխանութեան երկրորդ նախընտրութիւնն է ասիկա։ Առաջինը ըլլալով ամբոխի կոյր հաւատքը։ Հիմա հոս ենք։ Պր. Փաշինեան կ՚օգտուի հասարակութեան «ինքնաբացարկման» de faco-էն և Մոսկուայի ենթադրեալ հովանաւորութենէն։ Եւ անշուշտ խորհրդարանական մեծամասնութեան (իր համախոհական դաշտի) վերջին որոշումէն։ Հանրութեան զանգուածային զօրակցութիւնը ստանալու առումով, ընդդիմութեան գործը այժմ կը թուի գտնուիլ նոր փուլի մը պահանջկոտ նախասեմին։

Նկատի առնելով վերոյիշեալը, պէտք է հանել հետևեալ կարևոր եզրակացութիւնը վաղուան գործին համար։ Այսօր արդէն ընդդիմութեան գլխաւոր առաջնահերթութիւնն է վերականգնել ՀՀ քաղաքական դաշտը։ Ետ բերել քաղաքացին։ Զայն վերստին քաղաքականացնել։ Զայն վերստին մղել դէպի իր իրաւունքները։ Բնաջինջ ընել անտարբերութեան գօտին քաղաքական կեանքի ոլորտէն և իշխանութեան ձեռքէն խլել հասարակութեան ներկայ օրերու ապաքաղաքական վերաբերմունքի զէնքը և այդ զէնքը փճացնել։

Այս բանին համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հրապարակել ընդդիմութեան շօշափելի ծրագիրը (political platform) երկրի տնտեսական և ընկերային ոլորտներու վերաշխուժացման համար։ Այն ինչ, որ ցարդ ծանուցուած է որպէս ծրագիր, մեծապէս անբաւարար է այլևս նախատեսուած քաղաքական արշաւին համար։ Ընդդիմութիւնը հանրութեան կը պարտի իր հանգամանաւոր ծրագիրը։ Ծրագի՛ր՝ որ համոզիչ լուծում կը հայթայթէ հասարակութեան իրական հարցերուն և կը յաջողի հասարակութիւնը վերակենդանացնել որպէս պահանջատիրական գործօն։ Նուրբ և դժուարին առաքելութի՛ւն մը ՝ լաւագոյն պարագային իսկ։

Երկրո՛րդ։ Պէտք է իրապաշտօրէն մատնանշել այսօր, որ ցարդ ընդդիմութիւնը իր «թեկնածու»ին տուած է կէս-սիրտ զօրակցութիւն մը միայն էապէս հանրութեան յղելով այն շփոթեցուցիչ պատգամը, որ ինք լիարժէք վստահութիւն չունի իր թեկնածուին վրայ…Ընդդիմութիւնը հանրութեան ներկայացած է ժամանակաւոր թեկնածուով մը միայն անորոշ թողնելով իր ապագայի դիտաւորութիւնները։ Եթէ Վազգէն Մանուկեանը չէ ընդդիմութեան իրական թեկնածուն, ապա ո՞վ է։ Հասարակութիւնը իրաւունք ունի այս հարցումը ուղղելու։ Ասիկա հիմնական բաց մըն է այս կէտին վրայ այլևս ընդդիմութեան քաղաքականութեան մէջ։ Այս հարցը պէտք է լուծուի։ Իր «ձեռքերը քաղաքականութենէն լուացած» և քաղաքական անտարբերութիւնը ընտրած հասարակութիւնը յստակօրէն պէտք ունի աւելի մեկին տեղեկութեան…որպէսզի սկսի իր գրաւը դնել 17-ի ընդդիմութեան վրայ։ Պարզ խօսքով, ընդդիմութիւնը յստակ պատասխան պէտք է տայ հետևեալ հարցումին։ Ըստ ընդդիմութեան՝ ո՞վ է վաղուան վարչապետը…Առանց այս հարցումին տրուած յստակ պատասխանի՝ ընդդիմութիւնը ակամայ կը «զօրացնէ» Փաշինեանին ձեռքը…որպէս արդէն իսկ բեմը զբաղեցնող քաղաքական ուժի։ Կը գտնուինք այս անհեթեթ կացութեան մէջ։

Ներկայ դրուածքով, ՀՀ քաղաքական դաշտի տեղքալը կը թուի ըլլալ Փաշինեանի լաւագոյն քաղաքական «յենարան»ը։ Մինչդեռ իր մերժելի վարքագծով և աղիտաբեր պարտուողականութեամբ, Փաշինեանն է, որ պէտք է մղէ քաղաքական դաշտը զօրավիգ կանգնելու ընդդիմութեան դատին, որ հանրութեան հարազատ դատն է։ Այս դիրքերը պէտք է անյապաղ շրջուին։ Երկիրը պէտք է դուրս գայ այս անհեթեթ և ծիծաղելի թիւրիմացութենէն և անելէն։

Եւ որպէսզի կարելի ըլլայ յաջողապէս շրջել այս դիրքերը, ընդդիմութիւնը արագօրէն պէտք է լուծէ «հաւատք»ի (credibility) երկու խնդիր։ Առաջին, վերականգնել հասարակութեան հաւատքը ինքնիր քաղաքական ուժին հանդէպ։ Երկրորդ, նուաճել հասարակութեան լայնածաւալ վստահութիւնը ի նպաստ 17-ի կարողականութեանց։ Ընել այնպէս, որ հասարակութիւնը մեծ զանգուածով հաւատայ, որ17-ի ընդդիմութիւնն է ներկայ իշխանութեան հարազատ և անվիճելիօրէն փրկարար այլընտրանքը և ինքն է երկրի առաջնորդող ուժը։ Այս պարտաւորիչ սեմն է, որ կը ներկայացնէ ընդդիմութեան և երկրի մեծ մարտահրաւէրը այսօր։ Եւ ան ամէն գնով պէտք է նուաճուի որպէս մեկնարկը մեր անկախ պետականութեան յաջորդ ոստիւնին։

Կարօ Արմենեան

Փետրուար 8, 2021

Ուաշինկթըն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոտայքի մարզը, փաստորեն, ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը. հայտարարություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական