Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և փաստացի արգելված «Ադրբեջան» բառը. Դավիթ Գալստյան

14/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես երեկ գրել էի, որ ՇՄՆ-ն տեղյակ է ծառահատումներից, բայց Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել» ։

(Նիկոլ Փաշինյանի բրիֆինգի հատվածը՝ https://youtu.be/IiYCCQlPGgU) :

ՇՄՆ-ն ավելի ուշ «հերքել է», ասում է` փաստերը խեղաթյուրված են, մոլորեցնում են․․․ ։

(«Հերքումը»՝ https://www.facebook.com/mnparmenia/posts/pfbid0vjqoApGYfix842Aizk2xD7xnC3FrMv4BfThKKPo63kewMZfkga7XNxQhstQqrAFCl):

Բացի այդ ՇՄՆ խոսնակը արձագանքել է, որ ինձ ուղղված պատասխանում ծառահատումների մասին հաստատում չկա, այլ «հստակ նշված է՝ (անտառային, խմբ․) էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ»:

Ուրեմն, սկսենք։

* Ես նախարարությանը ուղարկել եմ շատ հստակ 4 հարց, ԲՈԼՈՐԸ ծառահատումների մասին։

1) ՇՄՆ-ն հետևե՞լ է 2021 թվականից հետո Ադրբեջանի իրականացրած ծառահատումներին։

2) ՇՄՆ-ն որևէ տեղեկություն չի՞ ստացել արգելոցի աշխատողներից, Ներքին Հանդի գյուղացիներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Սոսու պուրակ» արգելավայրի աշխատողներից, Սյունիքի մարզպետարանից և այլ կառույցներից։

3) Եթե նախարարությունը ստացել կամ վերլուծել է իրավիճակը, ապա ի՞նչ տվյալներ կան ծառահատման ծավալների մասին:

4) Ծառահատումների մասին տվյալները չե՞ն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան ՇՄՆ-ն ասում է, որ «…«Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող ͟ա͟ն͟տ͟ա͟ռ͟ա͟յ͟ի͟ն͟ ͟է͟կ͟ո͟հ͟ա͟մ͟ա͟կ͟ա͟ր͟գ͟ե͟ր͟ը͟ 2021 թ տեղի ունեցած ͟զ͟ի͟ն͟վ͟ա͟ծ͟ ͟հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ա͟ր͟դ͟յ͟ո͟ւ͟ն͟ք͟ո͟ւ͟մ͟ ͟կ͟ր͟ե͟լ͟ ͟ե͟ն͟ ͟ո͟ր͟ո͟շ͟ա͟կ͟ի͟ ͟վ͟ն͟ա͟ս͟ն͟ե͟ր͟…»:

* ՇՄՆ պատասխանից ստացվում է սա։ Երբ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին Շիկահողում ծառահատումների մասին, նա՝

ա) տեղյակ չէր «անտառային էկոհամակարգերի որոշակի վնասների» մասին։

բ) տեղյակ էր, բայց քանի որ հարցում օգտագործվել է «ծառահատում», այլ ոչ թե «անտառային էկոհամակարգերի վնաս»՝ նա ասել է, որ «տեղյակ չի/չեն զեկուցել»։

* Արբանյակային լուսանկարները փաստում են, որ արգելոցի նախկինում անտառածածկ տարածքներում Ադրբեջանը կառուցել է ճանպարհներ, տեղեկայել դիրքեր։

ՇՄՆ-ն բառացի չի ասում, որ Ադրբեջանը ծառահատում է իրականացրել։ Ի՞նչ այլ տարբերակներ են հնարավոր։

ա) ծառերը գծով չորացել են / վառվել են / կոտրվել են, դրանից հետո Ադրբեջանը բացված հատվածներում առանց որևէ ծառահատման ճանապարհ է գցել ու դիրքեր դրել,

բ) հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ա͟ր͟դ͟յ͟ո͟ւ͟ն͟ք͟ո͟ւ͟մ͟ ծառերը արտագաղթել են ու տեղ է բացվել ճանապարհների ու դիրքերի համար,

գ) Երևանի քաղաքապետարանը ծառ է տեսել, որոշել է կտրի․․․

* ՇՄՆ-ն ասում է՝ «2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության․․․»։ Դե հո ներխուժում, օկուպացիա չէին անվանելու․․․

Ուրեմն, Ադրբեջանի սահմանապահ զորքերը էս հատվածում ներխուժեցին 2021 թ․ գարնանը։ Դրանից հետո տեղի էր ունենում սողացող ագրեսիա՝ նոր դիրքեր, ճանապարհներ (Արբանյայանին նկարը ադրբեջանական դիրքերով՝ https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid0ikB494FGnqeW61nP1dqGy98bTTjDW1ozB6bUWGpsaux9uBjpG5eSo9Eu7UxkD9Stl ):

Ի դեպ, էն ժամանակ էլ ՊՆ-ն էր շատ անհաջող փորձում «հերքել» նոր դիրքերի հայտնվելը։

( ՊՆ կողմից Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման «հերքման» ու «անհիմն լարվածության» մասին՝

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid025zW1hxgAWngeQxpkRJHbBjj46GDvRZZXzd1TVzkbpVs1LXdWQJjW8vEWnN3VVVV1l ):

Մինչև 2022 թ․ օկուպացվել ա մոտ 8-9 քռ կմ տարածք (իմ հաշվարկներով): Նկարը կդնեմ։

Հիմնական «կոնֆլիկտը» էղել է 2022 թ․ սեպտեմբերին, դրանից հետո օկուպացված ծավալները ՀՀ տարածքի էս հատվածում հասել են մոտ 23 քռ/կմ։ Բնակաբար, նոր ծառահատումներ, ճանապարհներ, դիրքեր․․․

ՇՄՆ-ն 2022 թ․ սեպտեմբերյան հարձակումը ու հետևանքները չի նկատե՞լ։

* N.B. ՇՄՆ-ն ասում է, որ այստեղ 2021 թ․ «հակամարտություն» է էղել։ Էլի շնորհակալ լինենք։

Օրինակ Նիկոլ Փաշինյանը / կառավարությունը մինչև 2022 թ․ խոսում էին միայն Սոթք-Խոզնավար ներխուժման մասին։

Իսկ Ներքին Հանդի հատվածում (որը ավելի հարավ է) ներխուժման մասին լռում էին / թաքցնում էին (սրա մասին գրել եմ):

* Վնասների չափերը ՇՄՆ-ն գոնե մոտավոր չի կարող հաշվի արբանյակային նկարներով։ ԶԼՄ-ները կարող են, նախարարությունը չէ՞ («Հետքի» հոդվածը կդնեմ):

* Ադրբեջանը ֆեյք էկոակտիվիստներով ճանապարհ էր փակում Արցախում, մեղադրում ՀՀ-ին վնասներ հասցնելու մեջ, իսկ ՀՀ կառավարությունը ամեն առիթի դեքպում այս հարցը բարձրաձայնելու փոխարեն փորձում է խուսափի փաստեր հրապարակելուց։

COP17-ն է չէ կարևորը, կարո՞ղ է սրա մասին դրա ընթացքում բարձրաձայնեք։ Սև լիճն էլ է արգելավայր, զուտ հիշեցնեմ։

* Վերջում նորից հարցնեմ՝ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում ծառ ԿՏՐԵԼ Է, ԹԵ ՉԷ։ (այո/ոչ):

Մինչև 2022 թ․ հարձակումը հայտված դիրքերը՝ 

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02exDwhfK1d6cNcB9VEzCy1yPT1Y6nvi98Zq3BpXGE8Sp9T6UHp1R6p6zyuy3VWitel

Օկուպացիայի չափը մինչև 2022 թ․ հարձակումը՝

 https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02ZWc7xiVEoGUNRMpCiG1JBMHQCwZHm4NVKPWwzJTpoPzTAtc1aYYye4nGBZ8PnpgLl

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

Հաջորդ գրառումը

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
Նորություններ

Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական