ՀՀ կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

13

Սեպտեմբերի 22-ի կառավարության նիստւմ ընդգրկաված է 34 հարց, որից զեկուցվող է մեկ հարց, երեքը գաղտնի են, մյուսները չզեկուցվող: Գործադիրն իր որոշումներով հարկային արտոնություններ կտա «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ՍՊԸ-ին, «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին, գույք կվերցնի ՏԿԵ նխարարությունից և կկցի Քննչական կոմիտեին, անհատույց օգտագործման իրավունքով գույք կհատկացնի «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին:

Նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 21-ի երեկոյան մեկնել է Նյու-Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: