Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը խաղաղության հորդոր է կարդում․ Շահան Գանտահարյան

05/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրամայական է, որ պաշտոնական Երևանը արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե Հայաստանն իրեն նորմալ պահի՝ կարող է օգտվել տարածաշրջանի տրանսպորտային հանգույցներից՝ Yerkir.am֊ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով հայտարարությունը։

Նա նշեց, որ Ալիևի հայտարարությունը բազմաթիվ դիրքորոշումներից է բաղկացած, որոնց պետք է արձագանքել։

««Բաքուն, Անկարան ու Թեհրանը մտադիր են տարածաշրջանում զարգացնել տրանսպորտային նախագծերը, Երևանը նույնպես կարող օգտվել դրանից, եթե իրեն նորմալ պահի»՝ հայտարարելով Ալիեւը նախ ընդհանուր 3+3 ձեւաչափից առանձնացնում է նոր տիպի 3։ Սա, կարծում եմ, կապված է Անկարայի արտաքին քաղաքականության նորացված վեկտորի հետ՝ Թեհրանի նկատմամբ։ Չմոռանանք, որ Էրդողանը կոչ էր արել ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վերացնել»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, որ Ալիևը նաև ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թողնելով անցյալում:

«Սա, պարզապես, անցյալում թողնել է նաև միջազգային ընտանիքի լիազորած միջնորդական ձեւաչափը, կամ՝ տապալել ՄԽ-ի համանախագահական առաքելությունը։ Ինչը, իր հերթին, այս դեպքում ուղերձ է Մոսկվային Անկարայի հետ խաղաղությունը երաշխավորելու՝ միաժամանակ դուրս մղելով Վաշինգտոնին եւ Փարիզին։ Չի բացառվում, որ, ինչ որ պահի, Վաշինտոնն ու Փարիզը կհակազդեն Բաքվի այս դիրքորոշմանը։ Գուցե՝ ոչ ուղղակի»,-ասաց Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ, Ալիևի հայտարարության ամենասուր բաժինը հետևյալն է․ «Ես ուզում եմ նշել, որ նոր «միջանցքը», որն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի «միջանցքը»»։

Գանտահարյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը սա ասել է՝ հղում անելով նոյեմբերյան հայտարարությանը։

«Այնտեղ, իհարկե, որևէ կերպ չէր կոնկրետացել միջանցքային տարածքը։ Հիմա արդեն միջանցքի վայրի կոնկրետ նշում անելով՝ Ալիեւը բնութագրում է նաեւ «Զանգեզուրի պատմական պատկանելությունը»։ Այս հայտարարությունը այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջ, ինչն արդեն շատ հեռու է գնում նոյեմբերյան հայտարարության բովանդակությունից»,-արձանագրեց Շահան Գանտահարյանը։

Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ միջազգային ընտանիքին դուրս մղելով, միջանցքի վայրը ճշտելով և Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը ապաշրջափակման եւ խաղաղության հորդորներ է կարդում նախապայմանային մոտեցումով՝ «եթէ Երեւանը իրեն նորմալ պահի»։

«Պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի։ Տարածքային պահանջի պաշտոնականացումը, գուցե, աննկատ չանցնի նաև գործընթացից դուրս մղվող աշխարհաքաղաքական այլ կենտրոնների կողմից, իհարկե, երբ հարմար պահը հասունանա նման խաղաթղթեր օգտագործելու համար»,-նկատեց Շահան Գանտահարյանը։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը և Բրիտանիան քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը. Bloomberg

Հաջորդ գրառումը

Քաղաքացիները ծաղկեպսակ են դրել Նիկոլ Փաշինյանի աներձագի բակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Քաղաքացիները ծաղկեպսակ են դրել Նիկոլ Փաշինյանի աներձագի բակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական