Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեռաբժշկության տեխնոլոգիաները հասան Ծավ գյուղ

14/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 12-ին Ծավ գյուղում բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը։

Այս առիթով կազմակերպվել էր տոնական համերգ, որը համախմբեց Սյունիքի այս սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Այժմ Ծավի և հարակից համայնքների բնակիչները ևս հնարավորություն կունենան ստանալ որակյալ բժշկական օգնություն։ Հեռաբժշկության տեխնոլոգիաները թույլ կտան արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել բժշկի և բուժառուի միջև՝ ապահովելով բուժօգնության մատչելիություն նույնիսկ ամենահեռու բնակավայրերում։ Սահմանամերձ բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Մեկուկես տարվա ընթացքում VIVA հիմնադրամի բժիշկների և կամավորների շարժական խումբը այցելել է հարյուրավոր գյուղեր՝ իր գործունեությամբ ընդգրկելով ողջ Հայաստանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է սահմանամերձ շրջաններում բացել հեռաբժշկության յոթ կենտրոն՝ հագեցած առցանց խորհրդատվության, ախտորոշման և առողջության մոնիտորինգի սարքավորումներով։ Սա հնարավորություն կտա բնակիչներին ստանալ մասնագիտական բժշկական խորհրդատվություն և հեռահար ձևով՝ տեսազանգի միջոցով, այցելել բժիշկներին՝ առանց երկար ճանապարհներ անցնելու։

Միաժամանակ հեռաբժշկության կենտրոններ կսկսեն գործել Սյունիքի Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում։ Այնուհետև, ծրագրի երկրորդ փուլում, այն կընդգրկի նոր մարզեր՝ հեռաբժշկության կետեր կբացվեն Գեղարքունիքի Բարձրավան, Տավուշի Հալիձոր և Վայոց ձորի Խաչիկ գյուղերում։ Հեռաբժշկության ծրագիրը նախատեսում է արդեն առաջին ամիսներին հասնել հազարավոր հիվանդների՝ հնարավորություն տալով նրանց ստանալ այնպիսի բժշկական խորհրդատվություն, որը նախկինում՝ տարածական հեռավորության և բժշկական ռեսուրսների բացակայության պատճառով, անհասանելի էր։

Ծրագրի բոլոր փուլերում բոլոր ծառայությունները, այդ թվում՝ դեղորայքը, բուժառուներին տրամադրվում են անվճար և ամբողջությամբ ֆինանսավորվում են հիմնադրամի կողմից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հաջորդ գրառումը

Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն 15.000-18.000 դրամ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն 15.000-18.000 դրամ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական