Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ օգնության ֆոնդը հանդիպել է Արցախից տեղահանված բժիշկներին

23/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բժիշկների հետ հանդիպում էր կազմակերպել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում։

Հանդիպման գործնական հատվածում արցախցի բժիշկները կիսվել են իրենց խնդիրներով, մտահոգություններով ու հոգեվիճակով, պատմել անելիքների ու հեռանկարների մասին, իսկ երկրորդ հատվածում մտերմիկ զրույց են ունեցել գրող Նարինե Աբգարյանի հետ, որը պատմել է հայրենի Բերդ քաղաքի իր հիշողությունների, մոսկովյան արկածախնդրությունների, հաշվապահությունից գրականություն «փախչելու» ճակատագրական քայլի, ինչպես նաև արցախցի Ազնիվին և հազարավոր այլ ընտանիքներին օգնելու մասին:

ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը խոսել է Արցախի բժիշկների հետ շարունակական աշխատանքներ տանելու կարևորության, ՀՕՖ-ի նոր ծրագրերի և դրանցում արցախցի բժիշկներին ներգրավելու անհրաժեշտության մասին: «2011թ. ՀՕՖ-ի ու Ամերիկայի հայ բժիշկների միության հետ կուռ համագործակցության արդյունքում ստեղծվեց Արցախի բժիշկների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ Երևանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ԼՂ բուժհաստատություններում աշխատող ավելի քան 200 բժշիկներ: 2018-ին  մեկնարկեցինք Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 350 բուժքույր թարմացրել ու նորացրել է գիտելիքները: Ցավոք, 2020-ին ծրագիրն իրականացրեցինք միայն Ասկերանում ու Մարտունիում, մեզ խանգարեց սկզբում կորոնավիրուսը, հետո՝ պատերազմը», – ասել է Համբարձում Սիմոնյանը՝ շեշտելով՝ արցախցի բժիշկների ու բուժքույրերի համար նոր ծրագիր են մեկնարկելու, որի շրջանակներում վերապատրաստված մասնագետները ռոտացիոն կարգով լրացնելու են Արցախի առողջապահության համակարգում առկա բացերը: 

«Ուսման պատրաստ եմ, ծրագրին էլ սիրով կմասնակցեմ, քանի որ Արցախ վերադառնալու ցանկություն ունեմ, հնարավորություն՝ ցավոք, ոչ: Երկրորդ անգամ եմ Շուշիից գաղթում, առաջին անգամ՝ 1988-ին:Այն ժամանակ գոնե հնարավորություն կար ապրանք դուրս տանելու, հիմա մի նկար էլ չեմ կարողացել դուրս բերել, որ երեխաներս հոր լուսանկարը տեսնեն, նույնիսկ փաստաթուղթ չեմ կարողացել վերցնել», – ցավով նշել է Նունե Խաչատրյանը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության ու ՀՕՖ-ի համատեղ վերապատրաստման ծրագրի մասնակիցը: 

«Էն, ինչ տեղի ունեցավ, բոլորիս համար մեծ ողբերգություն է, բայց մենք ընկճվելու իրավունք չունենք, վհատվելու իրավունք չունենք, որովհետև ժողովուրդը մեզ է նայում, պիտի պահենք ու օգնենք մարդկանց: Ես պատերազմի 34-րդ օրն եմ եկել Հայաստան: Շփվել ենք, օգնել ենք շատերին, տուն ենք առել Ազնիվի ընտանիքի համար: Ազիվը 31 տարեկան է, 7 երեխա ունի. մեծը՝ 13, փոքր 3 տարեկան է, շատ ջիգյարով երեխեք են: Տունը փոքր է, բայց շատ մեծ հողամաս ունեն: Հավ ենք առել, կով ենք տվել, գազը քաշել ենք: Էնքան լավ ընտանիք էին, մեզ էնքան հույս էին տալիս, մենք սենց կոտրված էինք, իրանք էին մեզ «պադերժկա» անում», – ասել է Նարինե Աբգարյանն անկեղծ զրույցի ընթացքում՝ նշելով, որ հերոսներ են նաև ներկա բժիշկները, որոնք չնայած տուն ու հայրենիք են կորցրել, բայց պատրաստ են վերադառնալ ու ամեն ինչ նորից զրոյից սկսել: 

«Համաձայն եմ Նարինեի հետ, չի կարելի հանձնվել, անթույլատրելի է, պետք է մտքից հանել: Գիտեմ, որ բարդ է լինելու, բայց պիտի հաղթահարենք», – արձագանքել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար ու Ոսկե հուշամեդալով պարգևատրելով Համբարձում Սիմոնյանին երկարամյա համագործացության ու Արցախում ՀՕՖ-ի կատարած աշխատանքների համար:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանին հարց տրվեց նաև իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանին հարց տրվեց նաև իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական