Ամեն ինչ, նաև՝ Հայ առաքելական եկեղեցին պառակտածը ուզում է, որ եկեղեցին լինի ազգային միասնության տարածք։
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ եւ ազգային միասնության տարածք»։
Նիկոլ Փաշինյանը հանրությանը պառակտել է նախկինների-հեղափոխականների, սևերի-սպիտակների, սփյուռքը պառակտել է, տիրադավ, շուռ տված հոգևորականների միջոցով Հայ առաքելական եկեղեցին է պառակտում, սակայն ուզում է , որ եկեղեցին լինի ազգային միասնության տարածք: Նա Հայ առաքելական եկեղեցու փոխարեն նշելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, փորձում է իջեցնել համահայկական հոգևոր կառույցի նշանակությունը, ձգտելով այն դարձնել իրեն ենթակա հայաստանյան հոգևոր կազմակերպություն:
Ոսկան Սարգսյան, լրագրող





