Հայկական կողմը Թուրքիայի առջև երբեք նախապայմաններ չի դրել, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման

77

Թուրքիայի հետ հարաբերություններում երբևէ հայկական կողմից Ցեղասպանությունը ճանաչելու դիմաց հարաբերությունների կարգավորման նախապայման չի դրվել, որովհետև Հայաստանի անկախացումից հետո մեր մոտեցումը եղել է հետևյալը, որ մենք Թուրքիայի հետ պատրաստ ենք հարաբերությունները կարգավորելու առանց որևէ նախապայմանի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

«Մինչև անկախության հռչակումը, 1990 օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում 11-րդ կետը վերաբերում էր Ցեղասպանությանը, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, բայց դա որպես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման նախապայման չի եղել։ Հակառակը, մոտեցումը եղել է հետևյալը` մենք երբևէ չենք հրաժարվում Ցեղասպանությունից, բայց դա որպես նախապայման չի եղել։ Նախապայմանները եղել են Թուրքիայի կողմից, որը միշտ պահանջել է, որ հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանությունից` պատճառաբանելով, թե դա պատմական խնդիր է և պետք է թողնել պատմաբանների դատին, նույնիսկ պատրաստակամություն են հայտնել պատմաբանների մակարդակով բանավեճ սկսելու»,- ասաց Մելքոնյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: