Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է դիմումների հավաքագրում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հերթական խմբերը համալրելու նպատակով:
Ծրագիրն առաջարկում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ Հայաստանի կանանց համար՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:
Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.
– Web Programing/React.js.
– Web Programing/Node.js.
– Python
– QA Automation
– 3D Modeling
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղեհանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է: Դիմում-հայտերը լրացնելու համար կարող եք այցելելել այստեղ:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելե՛ք այստեղ:
Ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի պատասխանատուներին կարող եք ուղղել մեր առցանց տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և 20–ին՝ ժամը 11։00-ին առցանց ձևաչափով: Հանդիպումներին կարող եք միանալ հետևյալ հղումով:
Դասընթացների սկիզբ՝ փետրվար, 2024 թվական։
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ 060 72 22 16 կամ womencoders@agbu.am։ |
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Այսօր ՀԲԸՄ-ն ունի իր ներկայությունը աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ: ՀԲԸՄ Հայաստան Մելիք-Ադամյան Փ. 2/2 Երևան, 0010 Հայաստան |