Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բախշիյանի կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Այս ֆոնին շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցները։ Սա, կամա թե ակամա, մեզ բերում է որոշ եզրակացությունների, որ այսօր Հայաստանի կառավարությունը և ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր։ Մեզ շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է», – ասաց Վահե Հակոբյանը։