Aysor.am-ը գրում է․ «Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:Հայաստանը չի մասնակցի այսօրվա նիստին, Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։Հիշեցնենք՝ մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը. այսօր նրա հուղարկավորությունն է։