ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը պատվեր է համարում տեղեկությունների տարածումը, թե ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հետեւում ինքն է կանգնած եղել:
«Ո՞վ ունի նման ինֆորմացիա, որ այդպիսի պնդումներով հանդես է գալիս, որտեղից՞ց այդպիսի ինֆորմացիա: Նման պնդում անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, իրավական հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այդ մամուլը գրում է այնպիսի բաներ, ինչպիսի պատվերներ ստանում է: Չերչիլն ասում էր՝ ամեն հաչող շան հետեւից, որ քար նետես, տեղ չես հասնի: Այլ բան չունեմ ավելացնելու»,-ասաց նա:
Հարցին, թե նախօրեին ՔՊ փակ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվե՞լ է վարչապետի հետ, Դավոյանը պատասխանեց. «Փակ հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության մասին: Եթե տեղեկություն տալու անհրաժեշտություն է առաջանում, խմբակցության ղեկավարչը խոսում է փակ հանդիպման մանրամասների մասին: Եթե խմբակցության ղեկավարը կխոսի, ինքը կմանրամասնի:
Այո, եղել է վերահաշվարկ, եղել են թերություններ, որի մասին հայտարարություն է եղել: Պետք է հասկանալ, ովքեր էին այն մարդիկ, ում էր ձեռնտու նման տեղեկատվություն տարածելը լրատվամիջոցներով: Վերահաշվարկ անելը ժողովրդավարության ցուցիչ է: Եթե վերահաշվարկ է եղել եւ հրապարակվել են դրա արդյունքները, ապա ինչի՞ մասին է խոսքը»:
News.am