Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց 5 երիտասարդ գիտնականների

09/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 5 քաղաքացու՝ Տիգրան Արշակի Գրիգորյանին, Դավիթ Արմենի Մարտիրյանին, Արման Ալեքսանդրի Ավետյանին, Խաչիկ Սուրենի Խաչատրյանին, Գրիշա Գագիկի Գասպարյանին:

Այս որոշումները պայմանավորված են նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմանը:

Տիգրան Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այժմ աշխատում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական ու գիտահետազոտական աշխատանքներ: 

26-ամյա Դավիթ Մարտիրյանը այս տարվա հունվարի 25-ին պաշտպանել է «J/Ѱ– ֆոտոծնման ուսումնասիրումը CLAS12 սարքավորման վրա» թեմայով ատենախոսությունը եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի կոչում։ Նա աշխատում է Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝  որպես գիտաշխատող։ Ունի հրապարակված 6 գիտական հոդված:

26-ամյա Արման Ալեքսանդրի Ավետյանը 2021 թ. դեկտեմբերին Հայ-ռուսական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խելացի քաղաք» հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նա դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում: 2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ որպես գիտնական-վերլուծաբան:

Խաչիկ Սուրենի Խաչատրյանը 2022 թվականի հունվարին պաշտպանել է ատենախոսություն «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2020-ից աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն՝ մշտական հիմունքներով դասախոս:

Գրիշա Գագիկի Գասպարյանը, որպես ասպիրանտ, Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում: Ներկայումս  Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս է և Հայ-ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սովի քարտեզի» համաձայն՝ միայն վերջին ամսվա ընթացքում Հայաստանում թերսնվողների թիվն ավելացել է 70 հազարով

Հաջորդ գրառումը

Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել Արցախի հարցում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել Արցախի հարցում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական