«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ Հայաստան էր բերվելու «Պֆայզեր» ու «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութեր: Ընդհանուր թվով 500.000 դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու համար կառավարությունը 3.5 մլրդ դրամ էր հատկացրել։
Մինչ օրս սակայն վերոնշյալ պատվաստանյութերը Հայաստան չեն հասել։ Կառավարության հրամանի կատարողականը, փաստացի, կա՛մ չեղարկվել, կա՛մ չի կատարվել։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով «Պֆայզր» տեսակի պատվաստանյութ Հայաստանը ձեռք չի էլ բերելու։ Հետևաբար հարց է առաջանում ինչո՞վ է արդարացված պետբյուջեից 3.5 մլրդ դրամ հատկացնել մի ծրագրի, որն իրականում փուչիկ է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում