Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 33-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին,
– Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,
– Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,
– Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին և այլ հարցեր: