Խոստանում եմ՝ Արմենը մամուլի ասուլիսում կհերքի իր տարածած կեղծ տեղեկությունը․ Գորիսի համայնքապետը՝ իմքայլական պատգամավորի հայտարարության մասին, թե որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել

132

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել։

Առուշանյանի գրառումը՝ ստորև․

«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից /պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկաման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատերազմի հենց առաջին օրերին, որ հատվածներում են մասնակցել մարտական գործողությունների, և առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»,-գրել է նա։