Երկուշաբթի, Նոյեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ

17/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։

Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է, ով չի պատրաստվում Հայաստանը նորից հզորացնել, քանի որ ինքը դա «վնասակար է համարում»։

Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան։ Առավել մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Հասկանում եք, չէ՞, որ մոտավոր էսպիսի մտքեր են ասվում նաև Իրանի կամ Արաբական Էմիրությունների հետ բանակցություններին։ Ու պատկերացնո՞ւմ եք, օրինակ՝ իրանցիների դեմքի արտահայտությունը էսպիսի անհեթություններ լսելով։

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին։

Նույն հարցազրույցում նա փորձել է շահարկել նաև զոհերի թեման ու կոչ արել խուսափել նոր զոհերից։ 2016-ի Ապրիլյանի մեր զոհերին ու մի քանի դիրքային կորուստը քաղաքական դրոշակ սարքած և դրա վրա իշխանության եկած, Տիգրան Մեծի դիմանկարով ու Կիլիկիայի դրոշով շապիկներ հագնող, Ստեփանակերտի կենտրոնում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող այս երեսպաշտ իշխանությունները Հայաստան պետության ներկայիս կործանումը ամեն օր խորացնում են։

Սրա հետ համակերպվելու դեպքում հանկարծ չնեղվեք, որ մի քանի տարուց զարգացման որևէ շանսից զրկված լինեք»,- գրել է նա։

  • Փորձագետներն ասում են՝ կհզորանանք եւ մեր հաղթանակը կունենանք. դա համարում եմ վնասակար. Լենա Նազարյան. Sputnik Արմենիա
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի

Հաջորդ գրառումը

Սյունիքում սահմանների փոփոխությունների հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

17/11/2025
Նորություններ

Փաշինյանի արձանագրումները Վաղարշապատի ընտրությունների մասին

17/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արարատի մարզում մարդիկ արել են այն` ինչ Արցախում այսօր ջանադրաբար անում են հարևանները. Հայկ Մարտիրոսյան. (տեսանյութ)

17/11/2025
Նորություններ

Ակտիվությունն ուղիղ երկու անգամ բարձր է, քան նախորդ ընտրություններին,  քվերակության ժամանակ էական խնդիրներ չենք հայտնաբերել. Իոաննիսյան

16/11/2025
Հաջորդ գրառումը

Սյունիքում սահմանների փոփոխությունների հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական