Լրագրողների նկատմամբ ոտնձգությունների առիթով Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել

6

Սեպտեմբերի 15-ին «MediaHub.am» և «Yerevan.Today» լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում:

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին։

«Արարքը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)», — այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ, «Ամարաս» կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը: