Լիզ Թրասը դիտարկում է Իսրայելում բրիտանական դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հնարավորությունը

12

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը դիտարկում է Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը, փոխանցում է Politico-ն։
Թրասը խոսել է իր իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ շենքի «ներկայիս դիրքի» վերանայման մասին։ Այս մասին Թրասն արդեն խոսել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա հարցը բարձրացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Լապիդի հետ հանդիպման ժամանակ:

Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այժմ գտնվում է Թել Ավիվում, ինչպես դա տեղի է ունենում գրեթե բոլոր երկրներում, ԱՄՆ-ից բացի: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ էր տեղափոխել 2018թ. Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա պահպանողական վարչապետ Թերեզա Մեյը քննադատել էր այդ քայլը։ Դեսպանատների տեղափոխումը շատ զգայուն խնդիր է, քանի որ ե՛ւ իսրայելցիները, ե՛ւ պաղեստինցիները Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն են համարում։

Թրամփի գործողությունների դեմ բողոքի ցույցերը տասնյակ պաղեստինցիների մահվան պատճառ դարձան։ Հոնդուրասը եւ Գվատեմալան հետեւեցին ԱՄՆ-ի օրինակին եւ իրենց դեսպանատները տեղափոխեցին Երուսաղեմ, մինչդեռ Կոսովոն իր դեսպանությունը քաղաքում բացեց 2021-ին։

News.am