Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան

18/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել գրառումս, որտեղ նշել էի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը քաղաքական որոշումներ կայացնող չէ։ Եղել էին մի շարք անհամաձայնություններ այս պնդման հետ, ուստի ցանկացա հիմնավորել կարծիքս։

ԱՄՆ փոխնախագահը

Փոխնախագահի հիմնական պարտականությունները, ըստ ԱՄՆ Սահմանադրության, հետևյալն են.

• Սենատը նախագահելը (արարողակարգային գործառույթ),

• Քվեարկելը, երբ Սենատում ձայները հավասար են բաշխվում (գործնական գործառույթ),

• Նախագահի առաջին իրավահաջորդ լինելը նրա մահվան, հրաժարականի, իմփիչմենթի (միայն պաշտոնից հեռացնելու դեպքում) կամ անաշխատունակության պարագայում։

Փոխնախագահի դերն ու քաղաքական նշանակությունը ձևավորում է նախագահը։ ԱՄՆ որոշ նախագահներ իրենց փոխնախագահներին տրամադրել են լուրջ արտաքին և ներքին քաղաքական գործիքներ՝ նրանց դարձնելով ազդեցիկ գործիչներ։ Օրինակ՝ Բայդենը Օբամայի վարչակազմում, Չեյնին՝ Բուշ կրտսերի, Բուշ ավագը՝ Ռեյգանի և այլն։

Լինում են նաև դեպքեր, երբ փոխնախագահի լիազորությունները, կախված քաղաքական իրավիճակից, նվազ ազդեցիկ են լինում։ Օրինակ՝ Փենսը Թրամփի վարչակազմում, Հարիսը՝ Բայդենի, Ջոնսոնը՝ Քենեդու, Քուեյլը՝ Բուշ ավագի ժամանակ։

Կարճ ասած՝ հենց նախագահն է որոշում, թե որքան ազդեցիկ և կենտրոնական ֆիգուր լինի իր փոխնախագահը և ինչ ուղղություններով աշխատի կամ՝ չաշխատի։ ԱՄՆ պատմության ընթացքում 47 նախագահների օրոք եղել են 50 փոխնախագահներ։ Չեմ անդրադառնա այն փոխնախագահների լիազորություններին և քաղաքական կշռին, որոնք ընտրվում էին ոչ թե նախագահի, այլ ընտրիչների կողմից և ըստ էության նշանակվում էին առանց նախագահի համաձայնության՝ սկսած Ջոն Ադամսից։

Հիմա գանք մեր օրեր և անդրադառնանք մեր հիմնական հերոսին՝ 50-րդ փոխնախագահ Վենսին։

Փոխնախագահ Վենսը

Վենսը բավականին հետաքրքիր կերպով հայտնվեց Թրամփի շրջապատում։ Նրա բեսթսելերը կարդացել էին Թրամփի որդիները՝ Դոնն ու Էրիկը, ովքեր ծանոթացրեցին իրենց հորը երիտասարդ սենատորի հետ։ Ավելին, հենց նրանց ջանքերով Թրամփի վարչակազմում չհայտնվեցին հանրապետական այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսիք են Պոմպեոն և Նիկի Հեյլին, քանի որ նրանց ֆոնին ապագա նախագահի թեկնածուն կարող էր կորցնել մրցակցային առավելությունները։ Այո, նրան դիտարկում են որպես հաջորդ նախագահ, քանի որ Թրամփին օդ ու ջրի պես պետք է լինելու իր մարդուն ունենալ 4 տարուց։ Սակայն այս պահին Թրամփը Վենսին լայն լիազորություններ չի տալիս։

Ավելին, ասում է, որ նա իր իրավահաջորդը չէ։ Սա շատ տրամաբանական մոտեցում է. Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ, ինչպես նաև վերջինիս հետ ինչ-որ առումով իշխանություն կիսել՝ որպես բարձրացող և փայլող նոր աստղ։ Մյուս կողմից Վենսը դեռ պետք է ապացուցի իր՝ իրավահաջորդ լինելու արժանիքները: Այս ամենը շատ «Թրամփային» մարտավարություն է:

Վենսը Թրամփի համար օգտակար է լինելու Կոնգրեսի հետ աշխատանքներում՝ հաշվի առնելով նրա ունեցած փորձն ու անցած ճանապարհը: Արտաքին քաղաքական որոշումներում Վենսը դեռևս փորձառություն չունի և եկեք համաձայնենք, որ Մյունխենյան նրա ելույթը Թրամփի մեսիջն էր աշխարհին՝ համեմված տիպիկ թրամփյան ձևակերպումներով:

Հետևաբար, Թրամփը Վենսին իշխանության մեջ մասնաբաժին կտա շուրջ 2 տարի անց, եթե նա արդարացնի Թրամփի սպասելիքները և երկրորդ անգամ ընտրվի նրա կողմից՝ այս անգամ որպես իրավահաջորդ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Վենսի հանդիպմանը, ապա ես դա դիտարկել եմ ոչ թե հայաստանյան ներքաղաքական, այլ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում՝ հաշվի առնելով վերոշարադրյալը, և բաց եմ ցանկացած բանավեճի համար»,-գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք է աշխատում Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակից. ՀայաՔվե

Հաջորդ գրառումը

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական