Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել. Արմեն Գրիգորյան

22/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որոշ քաղաքական շրջանակներ են հայտարարություններ արել, Արման Թաթոյանն է քաղաքական հայտարարություն արել, որը հերքել է ՊՆ-ն. ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած ՄԻՊ-ը փորձել է քաղաքական տեքստեր արտահայտելով դիվիդենտներ շահել: Այս մասին «Rusarm.info»-ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արման Թաթոյանի՝ օրեր առաջ այն հայտարարությանը, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը ամրաշինական աշխատանքներ են կատարում, այն էլ՝ մեր բնակավայրերի անմիջական հարեւանությամբ:

«Հեղափոխություններից հետո բազմաթիվ օղակներ հանդես են եկել որպես ընդդիմադիրներ, չնայած պետք է անաչառ լինեն՝ ՍԴ-ից սկսած, բազմաթից կառույցներով՝ վերջացրած: Եթե ոչ կառույցները, ապա դրանցում պաշտոն զբաղեցնող որոշ մարդիկ փորձել են հակահեղափոխական դիրքերից հանդես գալ, այդ պրոցեսը թեեւ ոչ ամբողջապես, բայց մեծամասամբ ավարտված է: Ձեր նշած անձին էլ մի քանի ամիս է մնացել ավելի ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»,- ասել է Գրիգորյանը: Հարցին, թե արդյոք իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Մարդու իրավունքների պաշտպան դառնա մեկ ուրիշը Թաթոյանի փոխարեն, Գրիգորյանն արձագանքեց՝ Արման Թաթոյանի պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել:

«Նրա ժամկետն ավարտվում է, եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, համոզված եմ, իր թեկնածուին կառաջադրի: Դուք տեսել ե՞ք նրանից որեւէ անաչառ հայտարարություն, դրանք առավելապես քաղաքական են եղել, գոնե՝ հետհեղափոխական շրջանում»,- նշել է Գրիգորյանը:Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։Քիչ առաջ հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հակադարձելով ՊՆ-ի կողմից Գեղարքունիքի մարզի բնավայրերի անմիջական հարեւանությամբ ՀՀ տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերի կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ իր արած հայտարարությունը հերքելուն: Արման Թաթոյանը հայտնել է, որ նախարարության հերքումից հետո «սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը»:

Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:«Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա: Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով:

Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ»,- հայտարարել է Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Հաջորդ գրառումը

Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական