Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
Աղվան Վարդանյանն օրինակներ բերեց, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, օրինակ՝ Թուրքիայում, Վրաստանում, Հունաստանում:
«Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել: Կարծում ենք՝ առաջարկվող նախագիծը ՀՀ դրոշի գործածման շրջանակի էական ընդլայնման միջոցով կնպաստի ձևական ընկալումից անցմանը դեպի խորհրդանիշերի բնույթի գիտակցման»,- ասաց Վարդանյանը: