Հրդեհի բռնկման պատճառների մասին խոսել չենք կարող, պետք է փորձաքննություն նշանակվի, որից հետո էլ կպարզվի, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ անդրադառնալով Կոմիտասի պողոտայի «Երևա Սիթի»-ում բռնկված հրդեհին։
«Հրդեհը մեկուսացված է։ Իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա»,-ասաց Կամո Ցուցուլյանը։
Նա նշում է, որ հրդեհի բռնկման օջախը KFC սննդի կետում է։ Վնասների մասին ևս ոչինչ չասաց։
«Մինչև ուսումնասիրություն չիրականացվի, չենք կարող ասել։ Նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան։ Հրդեհի տարածումը կանխվել է»։
«2 փրկարար ծխահարվել է և բուժօգնություն ստացել «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնված հրդեհի մարման ժամանակ», – հայտնում է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:





