‼️ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 պահում
«Մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:
Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ»,-ահազանգում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ հրապարակելով փաստաթուղթը: