Իրական Հայաստանն իրականում սկսվեց «Պապլավոկից«, որի առաջին հարկում «Սպիտակ» թունդ պորտվեյն էինք խմում, վերեւում էլ ավազի վրա պատրաստած սուրճ… Մեկ-մեկ էլ ինչ-որ մեկը գալիս՝ շամպայն էր բերում… Ու էդ լեգենդար կաֆեն սարքեցին սովորական տափակ ռեստորան…
Հետո ընդհանրապես փակեցին «Սկվազնյաչոկը», որտեղ «Արաքս» գինի էինք խմում՝ 60-կոպեկանոց տաք-տաք կլոր խաչապուրիով ու շփվում Թատերականի ապագա դերասանների ու նկարիչների հետ…
Հետո հեթը հասավ «Թեմուրնոցին», որտեղ սառը գարեջուր էինք խմում տապակած նրբերշիկ-կարտոֆիլով… Տարիներ անց փորձ եղավ վերականգնել դրա մթնոլորտը, բայց, բնականաբար, չստացվեց, որովհետեւ չկար արդեն Թեմուրը…
Եվ վերջապես որոշեցին սպանել մեր երիտասարդության վերջին մոհիկանին՝ «Կազիրյոկը», վերածելով երեւանցիների մի քանի սերունդների հուշերի վայրը տրիվիալ պիցցերիայի… Ինքներդ կարող եք տեսնել՝ մնաց միայն գնդակահարության սպիտակ պատը…
Սա իրական Հայաստանն է…
Արմեն Դուլյան, լրագրող, հրապարակախոս