Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՀՀ կառավարությունը փոխվի մինչև դեկտեմբերի 25-ը՝ կխուսափենք արյունահեղությունից. աստղաբանը

22/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020թ. դեկտեմբերի 21-ը աստղաբանական քարտեզում նշանավորվել է արեգակնային համակարգի երկու ամենամեծ և հզոր մոլորակների՝ Սատուրնի և Յուպիտերի միավորմամբ, ինչը բեկումնային կարող է լինել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց աստղաբան Աստղիկ Ահարոնյանը։

«Հնագույն ժամանակներից ի վեր Յուպիտերի և Սատուրնի ցանկացած միացում համարվել է «իշխանության շրջան», «արքաների շրջան»: Այս երկնային մարմինների հարաբերությունները հսկայական ազդեցություն ունեն քաղաքականության, մշակույթի և տնտեսագիտության դարաշրջանների փոփոխության վրա: Այս մոլորակների միավորումը կարող է առաջացնել ուժային պայքարի բռնկումներ»,– ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին և դրա հաղթահարմանը, աստղաբանը նշեց.

«Դեկտեմբերի 15-ից Արևը, ապա նաև Մերկուրի մոլորակը տեղափոխվել էին Աղեղնավորի նշան, ինչի արդյունքում վերջին ամիսներին ստեղծված աղետալի իրավիճակի վրա սկսվեց լույս սփռվել և օրեցօր ավելի ու ավելի տեսանելի և հասկանալի է դառնում ստեղծված իրավիճակի իրական պատկերը: Արևի և Մերկուրիի դիրքը Հայաստանի Հանրապետության աստղաբանական քարտեզում հուշում են երկրի կառավարության և ղեկավար կազմի փոփոխության մասին: Եթե այդ փոփոխությունները իրականացվեն մինչև դեկտեմբերի 25-ը, ապա հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից և վերահաս աղետից։

Իսկ դեկտեմբերի 25-ին Մարս մոլորակը Ձկների նշանից տեղափոխվելու է Խոյի նշան: Մարսը ագրեսիայի, ռազմի և պատերազմի մոլորակն է: 2020թ. սեպտեմբերից Մարս մոլորակը գտնվելով Ձկների նշանում, մեր երկրի համար ստեղծել էր մի իրավիճակ, երբ պատերազմը անխուսափելի էր, զինվորի քաջությունը անհավանական, սակայն հաղթանակը՝ անհասանելի։ Բանն այն է, որ Ձկների նշանում Մարս մոլորակը պետությունների աստղաբանական քարտեզում լինելով պաշտպանության համակարգի ցուցիչը, գտնվում էր բացարձակապես կամազուրկ վիճակում: Այսինքն առկա էր ուժը, առկա էր քաջությունը, սակայն բացակայում էր հաղթելու կամք ունեցող ղեկավարությունը, ընդունվող որոշումները կարող էին կայացվել միայն մոլորության և իրականությունը ոչ ճիշտ գնահատելու միջավայրում»,–ասաց նա։

Աստղաբանի խոսքով՝ դեկտեմբերի 25-ին Մարս մոլորակի՝ Խոյի նշան տեղափոխվելը նշանակում է պաշտպանության համակարգի կայունացում, բանակի ուժեղացում: Ահարոնյանը զգուշացրեց՝ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել։

«Պատերազմի վերսկսման վտանգը առկա է լինելու մինչև 2021 թվականի մարտի վերջը: Միևնույն ժամանակ Մարսը Խոյի նշանում նշանակում է քաջության և ագրեսիայի արթնացում: Աստղերի դիրքով պայմանավորված էներգիաները կարող են աշխատել և բարձր և ցածր հաճախականնություններով՝ կախված այդ երկրում ապրող մարդկանց գիտակցական մակարդակից: Այդ իսկ պատճառով դեկտեմբերի 25-ից արդեն մեր երկրի փրկության և հետագա գոյությունը ապահովելու համար անհրաժեշտ է բարձր գիտակցության արթնացման միջոցով մեր պետությունում իրականացնել պաշտպանության ուժեղացմանն ուղղված գործառույթներ և Մարսի արթնացած էներգիաները կիրառել մեր բանակի ուժեղացման համար, այլապես Մարսի ագրեսիվ էներգիաները կծավալվեն երկրի ներսում և կբերեն արյունահեղությունների և նոր աղետի։ Սակայն Մարսի արթնացած էներգիաներն ազդելու են նաև թշնամու մտադրությունների և գործողությունների վրա, և նա գնալու է նոր սադրանքների, նոր պատերազմի։ Նման պայմաններում հայ ազգն իր գոյությունը պահելու համար պետք է օգտվի մոլորակների կողմից տրված հնարավորությունից, ուղղի իր կոտրած ողնաշարը և կենտրոնանա պետականության պահպանմանը ուղղված գործողությունների վրա»,–ասաց նա։

Աստղիկ Ահարոնյանի խոսքով՝ աստղաբանական քարտեզում հաջորդը սպասվում է Սատուրնի և Յուպիտերի միացումը։

«Սատուրն մոլորակը, որը վեդայական աստղաբանության մեջ համարվում է ճակատագիրը վերահսկող մոլորակ, մեզնից պահանջում է վեր կանգնել անձնապաշտ ցանկություններից և ջանքերն ուղղել պետության և պետականության պահպանմանը: Սատուրնը 30 տարի առաջ գտնվելով նույն դիրքում, հայ ազգին իր տոկունության և միասնականության համար տարավ հաղթանակի և 30 տարի անց նա նույնն է պահանջում հայ ազգից:

Այս անգամ, սակայն Սատուրնի և Յուպիտերի միացումը սկզբնավորում է նոր դարաշրջանի սկիզբ ամբողջ մարդկության համար։ Այդ միավորումը ենթադրում է, որ այլևս երկիր մոլորակի վրա գործելու են այլ ավելի բարձր աստվածային հաճախականություններ։ Այսինքն, առաջիկա երկու տարվա ընթացքում բոլոր անձնապաշտ, ոչ բարոյական հոգեկերտվածք ունեցող, ինչպես նաև անտարբեր վարք ցուցաբերող անձինք Սատուրնի կողմից պատժվելու են: Սկսվելու է մի դարաշրջան, երբ կենսունակ են լինելու ոգով, հոգով և մտքով ուժեղ մարդիկ, նրանք ովքեր շատ արթուն կեցվածք կդրսևորեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին և պատրաստ կլինի գործել ոչ միայն անձնապաշտական նկռտումներից ելնելով, այլ նաև հասարակական արդյունավետության և աստվածային օրենքներին հետևելու տեսանկյունից: Ստեղծված իրավիճակում, պետք է լինել աչալուրջ, քաջ և ակտիվ, որպեսզի նոր տարին ընդունենք բարձր հաճախականությունների վրա, այդպիսով ստեղծելով առաջիկա տարվա մեջ մեր հաջողակ և երջանիկ կյանքի հեռանկարը»,–ասաց աստղաբանը։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական վիզայով ազգությամբ իտալացին՝ Հանրապետության հրապարակում. Antifake.am-ը հրավիրում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրությունը

Հաջորդ գրառումը

Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական