Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի

24/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետեւ մենք միջանցքային տրամաբանության որեւէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը, բանակցությունների մեջ մտնելով Թուրքիայի հետ, արդեն իսկ ընդունել է թուրքական կողմի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը։

«Մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ հնարավոր կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի եւ երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, եւ Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։ Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել հանրության շրջանում, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Մենք չհիմնավորված լավատեսություն չենք արտաայտում, որովհետեւ դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձ են անում»,- ասաց Փաշինյանը։

Ե՞րբ է կայանալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը.

Վարչապետը հայտենց, որ այս պահին հանդիպում նշանակված չէ։ «Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ կլինի, չափազանցված կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից.

Փաշինյանը, անդրադառնալով իմ շարք լրատվամիջոցների հնչեցրած այս հարցին, նկատեց․ «ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբեւէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը»։

Արդյո՞ք հայ-թուրքական սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի կարողությունները բավարար են նման բարդ գործընթացը նրան վստահելու համար, մտավախություն չկա՞, որ հայկական կողմը կձախողի բանակցողի փորձառության պակասի պատճառով։

Վարչապետի համոզմամբ՝ այս բանակցություններում շատ կարեւոր է, որ բանակցողը քաղաքական իշխող թիմի անդամ լինի։«Սա էական գործոն է, կարծում եմ՝ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավական ծանր փորձառությունը (մեր թիմի որեւէ անդամի շատ դժվար է ասել փորձառություն չունեցող, վերջին տարիների ընթացքում այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որոնք, գուցե, տասնամյակների փորձություններ են) բավարար են։ Մյուս կողմից, ասացի, որ պարոն Ռուբինյանը մենակ դա չի տանելու, մեր դիվանագիտական կորպուսից ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձառությունից էս ամեն ինչը կտրվելու է»,- նկատեց Փաշինյանը։

Էրդողանի հետ հանդիպում նախատեսվու՞մ է

Այդպիսի գաղափար, պայմանավորվածություն, վարչապետի խոսքով, չկա։«Բայց եթե պարոն Ռուբինյանի բանակցությունները թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանան, պրոցեսը մինչեւ էդ կետը հասունանա, բնականաբար, դրան պետք է բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումներ հաջորդեն, եթե պրոցեսը հաջող ընթանա, դա, իհարկե, տեղի կունենա»,- հայտարարեց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱՐԳ ՏԿԶԱՐ

Հաջորդ գրառումը

Ռ.Ա.Կ.-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռ.Ա.Կ.-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական