Եթե ԳՇ պետը հանցանք է կատարել, ներկայացրեք. Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին

23

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները:

Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց՝ եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն առաջնորդվեն դրանով, հնարավոր է՝ որևէ փոփոխություն ընդհանրապես չանեն, ու վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, բայց, միևնույն ժամանակ, բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են: