Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը գործում է նաև ամառային արձակուրդի շրջանում. ԿԳՄՍՆ

02/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների՝ 2018 թվականին մեկնարկած այս համատեղ ծրագիրն ընդհատվել էր 2020 թվականին՝ համավարակով և դրա սահմանափակումներով պայմանավորված:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի տեղեկացմամբ՝ երեխաները հնարավորություն են ստացել 2020 թվականի տոմսերով այցելել նախընտրած մշակութային հաստատություններն ու իրենց մշակութային հաղորդակցումն ապահովել 2021 թվականին:

«Այս պահին ամփոփվել են 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալները, ունենք շուրջ 73 հազար այցելություն. համավարակի և պատերազմի հետևանքները որոշակի խոչընդոտներ են հարուցել նաև այցելությունների առումով, սակայն հույս ունենք, որ առաջիկա եռամսյակներին, նաև տարիներին, այս ցուցանիշը կավելանա»,- նշել է վարչության պետը և որպես համեմատություն ներկայացրել  2018-2019 թթ. այցելությունների ցուցանիշը՝ շուրջ 200.000, հավաստիացնելով, որ հետագա անելիքներն ուղղված կլինեն այդ ցուցանիշի գերազանցմանը:

Խոսելով ամառային արձակուրդի ընթացքում մշակութային օջախներ այցելության մասին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ ամառային արձակուրդի ռեժիմը չի վերաբերում «Բաժանորդային համակարգի ծրագրին»՝ հորդորելով արձակուրդն առավել բազմաբովանդակ դարձնելու համար այդ տոմսերով այցելել նախընտրած մշակութային հաստատություններ:

«Ծրագիրը կոչվում է «Դպրոցական բաժանորդային համակարգ», և մեր միջնորդ օղակը դպրոցն է, սակայն պետք է շեշտեմ, որ դրանք անհատական տոմսեր են, և երեխաներն ամառային արձակուրդի ընթացքում իրենց ծնողների հետ կարող են այցելել մշակութային հաստատություն: Իհարկե, այս պարագայում ծնողը պետք է վճարի իր մուտքի համար: Դպրոցական այցերի դեպքում հստակ նշված է, որ յուրաքանչյուր 10 երեխայի պարագայում մեկ աբոնեմենտային տոմս տրվում է նաև ուղեկցող ուսուցչին»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը և կոչ արել, որ աշակերտները, ուսուցիչները նախապես պայմանավորվածություն ձեռք բերեն  մշակութային հաստատությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով ամառային արձակուրդի շրջանում թատրոնների ու համերգասրահների աշխատանքային ռեժիմը (թանգարանների աշխատանքային ռեժիմն այլ է):

Ներկայացնելով ծրագրի առաջնային նպատակը՝ կրթություն-մշակույթ կապի և այդ հաղորդակցության ամրապնդման կարևորությունը, Աստղիկ Մարաբյանը նշել է, որ վաղ տարիքից մշակութային հաստատություն այցելելը միտված է ինքնաճանաչողության խնդիրների լուծմանը, մշակույթի հանդեպ հարգանքի և սիրո ձևավորմանը:

«Այս ծրագիրը կարևորվում է նաև նրանով, որ դրան միացել են ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ մարզային, համայնքային ենթակայության թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային հաստատություններ: Դրա նպատակն է ակտիվացնել մշակութային կյանքը  նաև մայրաքաղաքից դուրս»,- ասել է վարչության պետը և արձանագրել, որ ներգրավված շահառուները, ի դեմս աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների, կաշկանդված չեն և մշակութային հաստատություն կարող են այցելել իրենց ընտրությամբ:

Նշենք, որ 2018 թվականին ծրագիրն իրականացվել է միայն թանգարաններ կատարած այցերով, 2019 թվականից թատրոնները և համերգասրահները ևս միացել են ծրագրին՝ մեծ ակտիվություն առաջացնելով կրթամշակութային կյանքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրք գործիչը Գերմանիայում մեղադրվել է հակահայկական հայտարարության համար

Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով․ Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական