Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Գրիգորյանին՝ ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից

20/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168.am-ը գրում է. «2018թ. հուլիսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վերջինս անպատասխան չթողեց՝ դատական կարգով պատասխանատվության կանչելով այդ մտքերն արտաբերողին:

Ս/թ հունվարի 14-ին, ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական datalex.am տեղեկատվական համակարգը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, այդ գործով վճիռ կայացրեց:

«Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին։

Հայցը մնացած մասով, մերժել։

Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել` 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»,- նշված է վճռի մեջ:

168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանն ասաց, որ բացի վերոնշյալից, իրենք նաև 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ ևս ներկայացրել էին՝ որպես բարոյական վնասի հատուցում, որը մերժվել է:

«Դատարանը բավարարել է հերքման պահանջն ամբողջությամբ, իսկ գումարային պահանջը՝ մերժել, բավարարել միայն փաստաբանի ծախսը՝ 300 000 դրամ»,- ասաց Անահիտ Սարգսյանը:

Հարցին՝ բողոքարկելո՞ւ են արդյոք վճիռը, փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցին իր վստահորդի հետ քննարկելուց հետո նոր կկարողանան անդրադառնալ:

«Ես՝ որպես փաստաբան, կարծում եմ, որ պետք է բողոքարկել: Գոնե սիմվոլիկ ինչ-որ գումար պետք է բավարարվեր, և դա ոչ թե նրա համար, որ Յուրի Խաչատուրովին այդ գումարն անհրաժեշտ է, կամ ոչ թե Ստեփան Գրիգորյանը կպատժվի այդ գումարով, այլ դա կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա դեպքերի համար, որովհետև մինչև մարդուն գումարային տեսքով չես ցավեցնում, արդյունք չի լինում: Որովհետև նման մարդիկ կարող են հերքել, հետո էլի անվանարկել»,- ասաց փաստաբանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու են աշխատանքից ազատել Նարինե Խաչատուրյանին. բացառիկ մանրամասներ

Հաջորդ գրառումը

Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Էստոնիան Երևանում դեսպանություն կբացի

13/02/2026
Նորություններ

ՀԱԵ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույծ հռչակված քահանա Տեր Թադեի

13/02/2026
Նորություններ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն. Արփինե Սարգսյան

13/02/2026
Հաջորդ գրառումը

Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական