ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում ստացել է 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։