Ուրբաթ, Փետրվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

25/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել են Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի հանգամանքները:

2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Այնուհետև սպանվածների հարազատներն ու ընկերները, տեղեկանալով, որ վերը նշված միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած անձինք բժշկական օգնություն են ստանում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում և համոզված լինելով, որ նրանք են սպանել իրենց հարազատներին, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, հավաքվել են նշված բժշկական կենտրոնի բակում և մոտակայքում՝ բազմաթիվ անձանց հետ, ովքեր հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել են ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող տարածք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել են ներս՝ ջարդել, վնասել ու ոչնչացրել են բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, ինչպես նաև վնասել են բժշկական կենտրոնի բակում կայանված «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ և «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում գտնվող երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ բժշկական կենտրոններին պատճառելով նյութական վնաս:

Մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները և դրանցից մեկում հայտնաբերելով Դ. և Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ վերջինս է սպանել եղբորը, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով, այնուհետև բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել. Վերջիններս, մտածելով, որ սպանել են, հեռացել են բժշկական կենտրոնից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-ին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: 17 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 35-ամյա տղամարդու նկատմամբ՝ կալանավորումը։

Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի մասով նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Գավառի երկու բնակչի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինի՝ 2020թ․ ռուսաստանցիների կողմից աջակցության մակարդակը

Հաջորդ գրառումը

Հենրիխ Մխիթարյանն արդեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ

12/02/2026
Նորություններ

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. ArmLur.am

12/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խաղաղություն՝ առանց ուժեղ պետության, կոչվում է հանձնվել. Սամվել Կարապետյանի ուղերձը

12/02/2026
Նորություններ

Վագիֆ Խաչատրյանին նորից տեղափոխել են հիվանդանոց

12/02/2026
Հաջորդ գրառումը

Հենրիխ Մխիթարյանն արդեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական