ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը արձանագրումներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստի վերաբերյալ.
«- ՍԴ նիստը նախագահում է դատավոր Արման Դիլանյանը, ով դրա իրավունքը չունի։
– ՍԴ նիստին մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանը (զեկուցող դատավոր) լեգիտիմ չեն։
– Ոչ օրինական ճանապարհով սահմանափակված է քաղաքացիների մուտքը ՍԴ նիստերի դահլիճ:
– Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է:
– ՍԴ-ի կողմից արհեստականորեն մեծացվել է դատավարության մասնակիցների կազմը:
– Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, ՀՀ դատախազության եւ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների տեսակետները համընկնում են։
– ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հստակ փաստերի առկայության դեպքում, չի ներկայացել դատավարությանն իր անհնարինության հարցը, ինչը վկայում է Բարձր դատարանի դատավորին ոչ վայել անազնվության մասին։
– ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը եւ Աշոտ Խաչատրյանը նիստին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում:
– Նիստը նախագահողի իրավիճակին տիրապետելու պատճառով նիստ ձգձգվում է եւ չի ընթանում սահուն կերպով:
– Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը` քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձեւաչափ»։