Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ուկրաինան ու Մոլդավան շատ հարցերում Վրաստանից ետ են, անգամ Հայաստանին են զիջում, սակայն Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամության թեկնածի կարգավիճակ են տալիս, իսկ Վրաստանին՝ ոչ։
Կարևոր է հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Եթե ԵՄ-ն արժեքների վրա հիմնված միություն է, ապա նման բան չպետք է տեղի ունենար, սակայն եթե ԵՄ-ն աշխարհաքաղաքական նախագիծ է, ապա այդ քաղաքականությունը հասկանալի է դառնում, արժեքները արժեքներ, իսկ քաղաքական շահերն առաջնային են։
Վրաստանը Հարավային Կովկասում է, որը Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցության ոլորտն է (Իրանը պահում ենք մտքում) և իր աշխարհաքաղաքական նշանակությունն այդ դաշտում է որոշվում, այսինքն Վրաստանին ԵՄ ընդունելու նախագիծը նշանակում է կոնֆլիկտ այդ երկրների հետ, իսկ Եվրոպայում այլ իրավիճակ է։ Եվրոպայում գնում է պայքար Ուկրաինայի ու Մոլդովայի համար։
Արևմուտքը Հարավային Կովկասում ուղղակի պայքարի մեջ չի ցանկանում մտնել, իսկ Եվրոպայում մտել է, ընդամենը սա է իրավիճակի բացատրությունը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ երկու երկրներն էլ իրենց տարածքային ամբողջականությունն են զիջում դրա դիմաց, իսկ Վրաստանին դա էլ չօգնեց։
Ինչպես տեսնում ենք, արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը բնական է ու միամիտների համար է հայտնություն։
Հ․Գ․ Խեղճ Վիլսոն ․․․»։