Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդեն 1 տարուց ավելի է՝ ինձ ստիպեցին աշխատանքից դուրս գալ

24/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն մեկ տարուց ավելի է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել, գրեցի դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքն ու որոշեցի, որ այդ պահի համար ճիշտը դա էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովաննիսյանը։

«Արդեն 1 տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Գրեցի էդ դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքը, ու քաղաքական՝ կառավարություն-Մարության լարված իրավիճակին ավելորդ բենզին չլցնելու համար, որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր։

Լինելով ՔՊ կուսակցության անդամ, վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի համապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երեւակայության արդյունքն էր ու գոնե ես այդպես էի կարծում։ Պայքարել լավի համար ու արժանանալ 0-ի, այն դեպքում, երբ ում դեմ պայքարում էիր ստանձնում են ավելի պատասխանատու պաշտոններ…

Արդեն 1 տարուց ավել է, ես չեմ ղեկավարում Երեւանի քաղաքապետարանի, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը, որը պետք է պրակտիկ եւ ոչ թե լոկ խոսքերով կազմակերպեր մայրաքաղաքի թափոնների տեսակավորման, վերամշակման համձնման եւ աղբի կառավարման ոլորտի՝ տեսակավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այնինչ տպավորություն է, որ քաղաքում այդ մասով ոչինչ արված չէ։

Ցավում եմ, որ 21-րդ դարում, եղածը առաջ տանելու, ոլորտը զարգացնելու փոխարեն, համակերպված եք «թոշակառուների» վարչություն պահել քաղաքային իշխանության կազմում, ովքեր վճարվում են մեր՝ Երեւանցիներիս վճարված հարկերից, ոչինչ չանելու համար։

Շատ չեմ ուզում խորանալ աշխատանքիցս ազատվելու գործընթացին, բայց էդ ամենը կազմակերպողներ «ջան», մեկ է ես ամեն օր ձեզ «ամենայն բարիք» մաղթելով պայքարում եմ իմ, իմ ընտանիքի, 3 որդիներիս ապագան կառուցելով։

Էնքան մարդ չեք, որ ձեր սրտի ուզածը ուր ու ոնց պետքա փաթեթավորում ու զեկուցում եք, բոլորիս էլ ճակատագիրը նույն հանգրվանին է տանելու, դա հիշեք ուղղակի դուք որպես բանսարկու եք լքելու այս աշխարհը։ Դա է ձեր բնույթը։

Ի՞նչ չեմ արել որպես կուսակցական, ՀՀ քաղաքացի…. Ընտանիքս տանը թողնելը ու Արցախյան պատերազմին մասնակցելս, մինչեւ վերջ երկրին ու կառավարությանը վստահելը այդ դժվար պահին երեւի իմ սխալն է եղել։

Մյուսներդ էլ, ներառյալ ՔՊ վարչության անդամներդ, ձեր բուն գործառույթը չկատարելու համար, որ չհետաքրքրվեցիք ու չասեցիք « Այ ախպեր, մեր կուսակից ընկերն էր, որ պայքարել էր մինչեւ ու 2018-ից հետո էս երկրում 0,1% փոփոխություն դեպի լավը բերելու համար, ի՞նչ եղավ էս մարդուն»։

Հ.Գ. Լայքերը հաշվեք ու վարչապետին զեկուցեք այն, ի՞նչ ձեր սրտով է, թե ով ում է լայք դրել ու ինչի համար (ըստ ցանկության), տենց ձեր կերած «…քերը կլղոզեք, կմարսեք»։ Մեկա էդ մարդը զբաղված է, ինչ էլ ասեք գլուխ չի դնելու», – գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Niva-ն արագ դուր եկավ և Իսլանդացի երկրաբանին և Ֆրանսիացի գինեգործին

Հաջորդ գրառումը

Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական