Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Միրզոյանը չի հետևում կանոնակարգին. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը տապալված է․ «Ժողովուրդ»

06/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն մինչև այժմ այն չկա, և ստացվում է՝ հանձնաժողովը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ոչ միայն գոյություն չունի, այլև անիմաստ աշխատանքով է զբաղված եղել:

Նախ՝ նշենք՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին վեց ամիս ժամկետով: Ապա արդեն դեկտեմբերի 10-ին, միաձայն քվեարկությամբ, երկարացվեց քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չէր ավարտել աշխատանքները։

Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով»: Նույն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Սա էլ իր հերթին ենթադրում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները վաղուց ավարտված են, սակայն զեկույցն այդպես էլ չկա։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:

Սակայն այս ընթացքում զեկույց չի ներկայացվել գոնե ԱԺ հերթական նիստում: Սա ակնհայտ օրենքի խախտում է, և աներկբա է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի կարողանում պահպանել և պաշտպանել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հինգերորդ հոդվածն էլ սահմանում է. «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը»:

Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին և քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել և չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է բռնազավթած տարածքներում ադրբեջանցի բնակչության բնակեցման խնդիրները

Հաջորդ գրառումը

Հայաստանը թեկուզ պարտվում էր, բայց կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու որևէ հիմք կամ նախադրյալ չուներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Նորություններ

Տեսանյութեր. Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը թեկուզ պարտվում էր, բայց կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու որևէ հիմք կամ նախադրյալ չուներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական